МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +28 °C Завтра+27 °C
ԱՅՍՕՐ ՀԻՆԱՆՑ ՇՐՋԱՆԻ ՏԱՍՆԻՆԵՐՈՐԴ ՕՐՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
12:03, 18.04.2013
3410 | 0

Ապրիլ 18-ը Հինանց Շրջանի 19-րդ օրն է:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Գործք Առաքելոց Թղթի 11-րդ գլխի 1-26 համարները:

Առաքեալները և Հրէաստանի կողﬔրում գտնուող եղբայրները լսեցին, որ հեթանոսների մէջ էլ են ընդունել Աստծու խօսքը։ Բայց երբ Պետրոսը Երուսաղէմ ելաւ, հրէութիւնից դարձած հաւատացեալները ﬔղադրում էին նրան և ասում. «Չթլփատուած մարդկանց մօտ մտաւ և նրանց հետ կերաւ» ։ Եւ Պետրոսն սկսեց հերթով պատﬔլ նրանց ու ասաց. «Ես Յոպպէ քաղաքում աղօթում էի և յափշտակութեան մէջ ﬕ տեսիլք տեսայ. իջնում էր ﬕ անօթ, ﬔծ սփռոցի նման, չորս ծայրերից երկնքից կախուած, որ հասաւ ﬕնչև ինձ մօտ։ Մինչ ակնապիշ նայում էի դրան, տեսայ երկրի չորքոտանիները, գազանները, սողունները և երկնքի թռչունները։ Եւ լսեցի ﬕ ձայն, որ ինձ ասում էր. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր և կե՛ր» ։ Բայց ես ասացի. «Քա՛ւ լիցի, Տէ՛ր, որովհետև երբեք իմ բերանը պիղծ և անմաքուր բան չի մտել» ։ Երկրորդ անգամ երկնքից ձայնն ինձ պատասխանեց. «Ինչ որ Աստուած մաքուր է դարձրել, դու այն պիղծ ﬕ՛ համարիր» ։

Այս պատահեց երեք անգամ, և վերստին ամէն ինչ երկինք վերացաւ։ Եւ ահա այն պահին երեք մարդ, որ Կեսարիայից ինձ մօտ էին ուղարկուած, եկան և կանգնեցին այն տան առաջ, ուր ես գտնւում էի։ Եւ Հոգին ինձ ասաց, որ գնամ նրանց հետ առանց երկմտելու։ Ինձ հետ եկան նաև այս վեց եղբայրները, և ﬔնք մտանք այն մարդու տունը։ Եւ նա ﬔզ պատﬔց, թէ ինչպէս իր տանը տեսել է հրեշտակին, որ իրեն ասել է. «Յոպպէ մարդ ուղարկի՛ր և Պետրոս կոչուած Սիմոնին կանչի՛ր, որ քեզ պիտի ասի խօսքեր, որոնցով պիտի փրկուես դու, նաև՝ քո ամբողջ տունը» ։

Եւ երբ սկսեցի խօսել, Սուրբ Հոգին իջաւ նրանց վրայ, ինչպէս որ իջել էր ﬔր վրայ սկզբում։ Յիշեցի Տիրոջ խօսքը, որ ասում էր. «Յովհաննէսը մկրտեց ջրով, բայց դուք կը մկրտուէք Սուրբ Հոգով» ։ Արդ, եթէ Աստուած ﬕևնոյն պարգևը նրանց ևս տուել է, ինչպէս և ﬔզ, երբ Տէր Յիսուս Քրիստոսին հաւատացինք, ես ինչպէ՞ս կարող էի Աստծուն արգելք լինել» ։ Այս բանը լսելով՝ լռեցին և փառաւորում էին Աստծուն ու ասում. «Ուրեﬓ Աստուած հեթանոսներին ևս դէպի կեանք տանող ապաշխարութիւն տուեց» ։ Ստեփանոսի դէմ կատարուած հալածանքի պատճառով ցրուածները հասան ﬕնչև Փիւնիկէ, ﬕնչև Կիպրոս ու Անտիոք. նրանք ոչ ոքի չէին քարոզում խօսքը, այլ՝ ﬕայն հրեաներին։ Եւ նրանց ﬕջից որոշ մարդիկ՝ կիպրացիներ և կիւրենացիներ, Անտիոք մտնելով, յոյներին էին դիմում՝ աւետարանելով Տէր Յիսուսին։ Եւ Տիրոջ զօրութիւնը նրանց հետ էր։

Հաւատացեալների ﬕ բազմութիւն դէպի Տէրը դարձաւ։ Նրանց մասին այս լուրը հասաւ Երուսաղէﬕ եկեղեցուն։ Եւ Բառնաբասին ուղարկեցին ﬕնչև Անտիոք։ Երբ սա եկաւ և տեսաւ Աստծու շնորհները, ուրախացաւ և յորդորում էր բոլորին, որպէսզի նրանք յօժար սրտով յարած ﬓան Տիրոջը. ըստ որում նա բարի, Սուրբ Հոգով և հաւատով լցուած մարդ էր. և Տիրոջը յարածների վրայ բազում ժողովուրդ աւելացաւ։ Ապա Բառնաբասը ելաւ գնաց Տարսոն՝ Սօղոսին փնտռելու և, նրան գտնելով, բերեց Անտիոք։

Ու նրանք երկուսով ﬕ ամբողջ տարի հաւաքւում էին եկեղեցու մէջ և ուսուցանում էին շատ շատերին։ Եւ առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտածներին «քրիստոնեաներ» անուանեցին։

Աղբյուրը` facebook.com/sseahm

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх