Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբության էջում գրում է. «Ո՞վ էր կազմակերպել վրացի լրագրողի պրովոկացիան Բաղրամյան 26-ում Երևանում կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, անվտանգության պատնեշը ճեղքած վրացի լրագրողը Մարիամ Մենաբդեն է, ով աշխատում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունում, նույն այդ «Ռուսթավի 2» -ում, որտեղ վերջերս Պուտինին հայհոյեցին և աշխարհի վերջին խոսքերը ասեցին Ռուսթավիի լրագրողը Պուտինին հարցրեց, թե ե՞րբ է Ռուսաստանը կատարելու իր պարտականությունը եւ դուրս գալու օկուպացված տարածքներից: Նման պրովոկացիան նախագահականում դժվար չէր կանխել, նամանավանդ Ռուսթավիի լրագրողներից լավ բան սպասելը Պուտինի հանդեպ կլիներ մեծ միամտություն, հետևաբար պատասխանատուները լավ իմանալով, որ կարող է նման պրովոկացիոն բան լինել, որը սազական չի մեր պետությանը և մեր պետության հյուրի նկատմամբ, պետք էր կամ նախապես կանխել կամ թույլ չտալ, որ նման բան լիներ: Ստացվում է, որ հավատարմագրում անողները կամ միտումնավոր ուշադրություն չեն դարձրել կամ այնքան ոչ կոմպետենտ են, որ նույնիսկ չեն մտածել այդ մասին: Բա Վլադիմիր Վլադիմիրովիչին օդանավակայանում բացատրեցիք ո՞վ էր բերել Ռուսթավիին նախագահական, թե դա գազի գնի քննարկման ժամանակ կասեք»: |