МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Завтра+28 °C
«Աղետների դիմակայության օր» խորագրով ցուցադրական ուսումնավարժություն
14:20, 07.12.2019
3795 | 0
Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այսօր Կոտայքի մարզպետարանի տարածքում տեղի է ունեցել «Աղետների դիմակայության օր» խորագրով ցուցադրական ուսումնավարժություն, որին հետևել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Թեման ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումն էր:
Ուսումնավարժությանը մասնակցում էին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը և Հրազդանի թիվ 44 հրշեջ փրկարարական ջոկատը:
Մինչ ուսումնավարժության մեկնարկը, ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ամիրջանյանը և ծառայության ներկայացուցիչները մարզպետին ներկայացրեցին օգտագործվող նյութա-տեխնիակական բազան:
Խաղարկվում էր մարզի տարածքում՝ Գառնիից 20 կմ հյուսիս-արևմուտք, 8 կմ խորության վրա տեղի ուենցած 5.2 մագնիտուդով երկրաշարժի սյուժե, որի հետևանքով Հրազդան համայնքում առկա են շենք-շինությունների ավերածություններ, իսկ Կոտայքի մարզպետարանի վարչական շենքի երրորդ հարկի արևմտյան կողմում հրդեհ է բռնկվել:
Խաղարկային սյուժեով ԱԻՆ փրկարար ծառայության մասնագետները ներկայացրեցին, թե ինչպե՞ս է նման իրավիճակում կազմակերպվում քաղաքացիների պաշտպանությունը, տարհանումը անվտանգ վայրեր:
Մարզպետը նշեց, որ նմանատիպ ուսումնավարժությունների պարբերական անցկացումը չափազանց կարևոր է՝ միտված և՛ քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը, և՛ արտակարգ իրավիճակների պարագայում արագ կողմնորոշմանն ու քաղաքացիների պաշտպանության ճիշտ, նպատակային կազմակերպմանը:


http://kotayk.mtad.am
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4921 | 0
наверх