Mamul.am
Полная версия
USD 483.82, EUR 530.41, RUB 6.81, GBP 595.63
+13 °C, +13 °C ... +26 °C Завтра+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ինչպես ճիշտ օգտագործել մորուքի յուղը
21:05, 16.02.2020
1․Ե՞րբ է պետք այն օգտագործել։
Մորուքի յուղը օգտագործելու լավագույն ժամանակը ցնցուղից դուրս գալուց անմիջապես հետո է։ Այդ ժամանակ մորուքը ամենամաքուր վիճակում է և մաշկի ծակոտիները գտնվում են բաց վիճակում։
2․Ի՞նչ քանակությամբ է պետք օգտագործել։
Քանակը կախված է Ձեր մորուքի երկարությունից և խտությունից։
- Մինչև մեկ ամիս աճեցրած մորուքի դեպքում - 3/4 կաթիլ
- Մեկից երեք ամիս - 4/6 կաթիլ
- Երեքից տասներկու ամիս - 6/10 կաթիլ
- Մեկից ավել տարի - մինչև 10 կաթիլ
3․Ի՞նչ հաճախությամբ է պետք օգտագործել
- Տղամարդիկ, ովքեր ապրում են խոնավ կլիմայի պայմաններում և ունեն ավելի կարճ մորուք, կարող են օգտագործել երկու օրը մեկ։
- Եթե ապրում եք չոր կլիմայի պայմաններում, հարկավոր է օգտագործել օրվա ընթացքում մեկ և ավելի անգամ։
4․Յուղի կիրառումը՝
- Մորուքի յուղը տարածեք ամբողջությամբ Ձեր ափերի և մատների վրա։
- Նախքան մորուքի վրա տարածելը հասցրեք այն մաշկին, կարևոր է յուղը ձեր մորուքի արմատներին հասցնել, որպեսզի այն պահպանվի առողջ և ուժեղ:
- Վերջնական քայլ՝ մորուքի սանրում։ Մորուքի սանրելը շատ կարևոր է, այն կանխում է մազերի ներաճը, ուղղացնում է մազերը մորուքին ավելի խիտ տեսք տալով և խթանում է մազերի ուղիղ աճը։
Пресс-секретарь: Beard Kingdom
Поделись с близкими
| |
Beard Kingdom
наверх