Գերչակի յուղը նաև վերացնում է սպիներն ու փափկեցնում է շուրթերը։ Շնորհիվ իր՝ մաշկի մի քանի շերտեր ներթափանցելու կարողության՝ գերչակի յուղը հիասքանչ միջոց է նաև սպիներից ազատվելու համար։ Քանի որ շուրթերը մշտական խնամքի կարիք ունեն, ապա գերչակի յուղը կարող է շատ արագ փափկեցնել և պաշտպանել շուրթերը։ Այն հիդրատացնում է շուրթերը և հաղորդում է բնական փայլ։ Վերքերը, կտրվածքներն ու կապտուկները շատ ավելի շուտ կապաքինվեն՝ գերչակի յուղ քսելու դեպքում: Հղիության վերջին ամիսների ձգվածքներից խուսափելու համար հարկավոր է մերսել ձգված մաշկը գերչակի յուղով: Ալերգիաների դեպքում կարելի է նաև ամեն գիշեր կոպերին գերչկի յուղ քսել: Գորտնուկներից ազատվելու համար հարկավոր է 4 շաբաթ շարունակ գորտնուկներին գերչակի յուղ քսել: Գերչակի յուղով մերսումը կօգնի ազատվել ոտնաթաթերի կրային նստվածքներից: |