МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +27 °C Завтра+18 °C
Ես ոչինչ չունեմ աշխարհից բացի
22:08, 02.05.2020
2998 | 0
Ես ոչինչ չունեմ աշխարհից բացի,
Աստված ինձ հետ է խորաթա անում,
Երբ ակնախեցու կաթիլով լացի
Իմ չեկած հոգուց պատճեն է հանում։

Տարբերությունը զրոյից այլ է,
Պիղծ ու սրբերն են ունկերը սրում,
Սքանչելուց աջ ով կա՝ զմայլ է,
Ինձ նման զոհի մարդիկ չեն սիրում։

Արհամարհում են տարիքիս պահով,
Ինչ է, թե բեռ եմ ակամա դարձել,
Օրերս եմ ձգում, այս դեպքում վախով,
Մեռնելուց հետո ինձ էլ չեն հերձել։

Շնացող մի կին ինձ երեկ ասաց,
Քո տաղերով եմ այս կյանքս ապրել,
Առառավելն, երբեմն հարբած,
Կավս հունցել են, թե չեմ պարապել։

Ի վերջո, ո՞վ է ցավոտ հարվածում,
Նա՞, ով տրվում է քնարի լարին,
Թե՞ ով իր ներսի մութն է հալածում
Անսովոր ցոլքի տոնահանդեսին։
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
951 | 0
13:52, 29.01.2022
1767 | 0
10:11, 21.01.2022
1611 | 0
наверх