Մարդու մեջ բռնակալին ձևավորում է երկարատև տառապանքը: Ֆրիդրիխ Նիցշե (1844 - 1900), գերմանացի փիլիսոփա Ամբրոզ Բիրս (1842 - 1913), ամերիկացի գրող Դեմոկրատական բռնակալությունն ամենաանհանդուրժողն է. այն տիրան է պտղաբերում: Պիեր Բուաստ (1765 - 1824), ֆրանսիացի գիտնական Գրեթե բոլոր մեծ մարդիկ բռնակալական գծեր են ունենում, բայց բռնակալները հազվադեպ են մեծություն լինում: Պիեր Բուաստ Անուժ արդարությունը ոչինչ է, իսկ ուժն առանց արդարության՝ բռնակալ: Բլեզ Պասկալ (1623 - 1662), ֆրանսիացի մաթեմատիկոս Ազատության ծառը ժամանակ առ ժամանակ պետք է հայրենասերների ու բռնակալների արյամբ ջրել. այդ արյունը ծառի համար բնական պարարտանյութ է: Թոմաս Ջեֆերսոն (1743 - 1826), ԱՄՆ անկախության պատերազմի ականավոր գործիչ Բռնակալին բռնակալ անվանելը միշտ վտանգավոր է եղել, իսկ մեր օրերում նույնքան վտանգավոր է ստրուկին ստրուկ անվանելը: Ռյուկոսկա Ակուտագավա (1892 - 1927), ճապոնացի գրող Քանի դեռ մարդիկ խոնարհվելու են Կեսարների ու Նապոլեոնների առջև, Կեսարներն ու Նապոլեոններն իշխանության են գալու ու մարդկանց դժբախտություն են բերելու: Օլդոս Հակսի (1894 - 1963), անգլիացի գրող |