Ապրիլի 7-ին բարձր դասարանի աշակերտները «Խելահեղ նամակներ՝ խելահեղ սիրո» խորագրով ինքնատիպ ու տպավորիչ միջոցառումով շնորհավորեցին դպրոցի սիրելի ուսուցիչներին (միջոցառման կազմակերպիչ ԿԱԳ տնօրենի տեղակալ Ս.Մողրովյան): Աշակերտները կարդացին Լ.Ենգիբարյանի, Ա.Ադամյանի, Լ.Վան Բեթհովենի, Օ.Դը Բալզակի, Ջ.Գորդոն Բայրոնի նամակները, Շ.Ազնավուրի բանաստեղծություններից: Դպրոցի աշակերտները նույն միջոցառումից հատվածներ ներկայացրին նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մշակույթի կենտրոնում՝ կենտրոնի անձնակազմի ջանքերով կազմակերպված միջոցառման շրջանակներում, որտեղ հանդես էին գալիս համայնքի բոլոր դպրոցների սաները իրենց կատարումներով: Երևանի Խ.Աբովյանի անվան հ. 84 դպրոցի սաները արժանացան պատվոգրի՝ ակտիվ մասնակցության համար: |