МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Завтра+29 °C
«Ոչի՛նչ, նա նույնպիսի Ալեքսանդր է, ինչպես և ես»
22:51, 06.03.2021
4900 | 0

Երկրորդ նախանշանը եղել է թագավորի լավագույն ընկեր Հեփեստիոնեսի մահը:
Երբ Ալեքսանդրը Հեփեստիոնեսի հետ առաջին անգամ մտել է Դարեհի գերված կնոջ և աղջկա սենյակ, Հեփեստիոնեսն իր վեհապետից ավելի ճոխ է հագնված եղել: Գերի կանայք կարծել են, թե նա է Ալեքսանդրը և բերանքսիվայր ընկել են նրա ոտների առջև: «Ոչինչ, - ասել է Ալեքսանդրը, - նա նույնպիսի Ալեքսանդր է, ինչպես և ես»: Երբ Հեփեստիոնեսը հիվանդացել է, բժիշկը նրան սննդակարգ է նշանակել, բայց հիվանդը չի կարողացել հետևել սննդակարգին, և դա նրան կործանել է: Ալեքսանդրը սուգ է կապել, իսկ հույները կտրել են իրենց մազերը: Ի հիշատակ ընկերոջ՝ Ալեքսանդրը կտրել է տվել իր հեծելազորի ձիերի բաշերն ու քանդել է տվել քաղաքի պարիսպների ատամները: Թաղման ծեսի ժամանակ կատարվող զոհաբերությունների փոխարեն նա արշավել է մի ցեղի վրա ու կոտորելէ զենք բռնելու ունակ բոլոր տղամարդկանց: Պարսկական գլխավոր տաճարում նա հրամայել է հանգցնել սրբազան կրակը: Նախկինում դա արվել է միայն թագավորների մահվան դեպքում: Նրան հարցրել են՝ չե՞ս վախենում: Նա չի պատասխանել:

Նկարում՝ Ալեքսանդրի և իր ձիու՝ Բուցեֆալի արձանը Էդինբուրգում:

(շարունակելի)

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
417 | 0
09:44, 13.04.2024
493 | 0
наверх