МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Завтра+29 °C
Վանաշենի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Քո խիզախ անունը մեր սրտում է, մերօրյա հերոսն ես փառավոր» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ
16:38, 25.05.2021
2847 | 0
Վանաշենի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Քո խիզախ անունը մեր սրտում է, մերօրյա հերոսն ես փառավոր» խորագիրը կրող հուշ-ցերեկույթը` նվիրված Արցախյան պատերազմում նահատակված ավագ սերժանտ, դիպուկահարների վաշտի հրամանատար Ավետիս Հակոբի Նահապետյանին, ով ապրեց, կռվեց ու անմահացավ` հանուն հայրենիքի, ով կյանքի ու մահվան պայքար մղեց, դարձավ հավերժի ճամփորդ։ Զոհվեց` հաղթանակը սրտում ու մտքում։
Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզի, ԿԳՄՍ նախարարության պետ Հասմիկ Գասպարյանը, ՀՀ ՊՆ․ ՌՈ․ Արարատի բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանը, Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Ա․Հովսեփյանը, Արարատի զորամասի հետախուզական դասակի հրամանատար Վ․ Սահակյանը, անվտանգության և կոնֆլիկտոլոգիայի Եվրոպական ակադեմիայի նախագահ, դոկտոր-պրոֆեսոր Ս․ Հակոբյանը, Վեդիի Սուր Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ Հարությունյանը, Վանաշեն համայնքի ղեկավար Արտաշես Գրիգորյանը, զոհվածի հարազատները և ծառայակից ընկերները։
Пресс-секретарь: Social Media News
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Social Media News
наверх