МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Завтра+28 °C
Պետական լեզվի կարգավիճակը մասնակի սահմանափակած վարչապետին պարզապես սպանել են
19:22, 26.09.2021
1488 | 0

1959 թվականի սեպտեմբերի 26-ին հրազենային վերքերից մահացել է Ցեյլոնի (այժմ՝ Շրի Լանկա) վարչապետ, Ցեյլոնի Ազատության կուսակցության առաջնորդ Սոլոմոն Բանդարանայիկեն:

1956 թվականին գալով իշխանության՝ նա անգլերեն և թամիլերեն լեզուները զրկել է պետական լեզվի կարգավիճակից և «Մեկ ազգ՝ մեկ լեզու» կարգախոսի ներքո երկրի միակ պաշտոնական լեզու է հռչակել սինգալերենը: Բայց1958 թվականին վարչապետը ստիպված է եղել զիջումներ կատարել թամիլներին՝ ընդլայնելով նրանց իրավունքները: Նա աջակցել է առևտրի ոլորտում թամիլերենի մասնակի ճանաչման մասին օրենքի ընդունմանը: Այս մասնակի զիջումը հարուցել է սինգալ ծայրահեղականների զայրույթը: Կայացվել է վարչապետին սպանելու վճիռ:

Մահափորձը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին: Այն իրագործել է ազգությամբ սինգալ բուդդայական կրոնավոր Թալդուվե Սամարաման, որը որպես հոգևորական իրավունք է ունեցել առանց խուզարկվելու մտնել վարչապետի նստավայր: Հագուստի տակ ռևոլվերը թաքցրած Սամարաման մի քանի անգամ դիմահար կրակել է 60-ամյա Բանդարանայիկեի վրա: Կրակելուց անմիջապես հետո նրան զինաթափել ու ձեռքերը ոլորել են: Վարչապետը հասցրել է իր ենթականերից պահանջել, որ ահաբեկչին մահվան չդատապարտեն, բայց նրա մահից հետո դատավորները միաձայն հաստատել են մահավճիռը:

Բանտում քրիստոնեություն ընդունած Սամարամային կախել են:

Վարչապետի մահից հետո Ցեյլոնի Ազատության կուսակցությունը գլխավորած նրա այրին՝ Սիրիմավոն, 1960 թվականին նշանակվել է երկրի վարչապետ՝ դառնալով աշխարհում առաջին կին վարչապետը, իսկ ավելի ուշ նրա դուստրը՝ Շանդրիկա Կումարաթունգան, դարձել է Շրի Լանկայի նախագահ:


Շանդրիկա Կումարաթունգա (2005 թ.)
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
390 | 0
09:44, 13.04.2024
458 | 0
11:39, 08.04.2024
436 | 0
09:16, 06.04.2024
381 | 0
наверх