МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Завтра+29 °C
Առանց սիրո աշխարհը փուչ է-Եվա Եգանյան և Զարեհ Թևան
15:57, 24.10.2021
2704 | 0

Լիքը սեր ու ջերմություն իրենց հետ բերած Եվա Եգանյանն ու Զարեհ Թևանը լսարանի դատին հանձնեցին նոր ստեղծագործություն, որը կոչվում է «Առանց սիրո» ։ Սեր ավետող երգիչները ներկայացրեցին ամերիկաբնակ Ռուբեն Թելունցի ստեղծագործությունն իրենց մեկնաբանմամբ։ Երեք տարի առաջ ստացած առաջարկի կողքով անտարբեր չանցավ ո՛չ ժողովրդական երգչուհի Եվա Եգանյանը, ո՛չ էլ երգահան Զարեհ Թևանը։ Հատուկ այդ օրը Հայաստան էին ժամանել Զարեհ Թևանն ու երգի հեղինակը՝ Ռուբեն Թելունցը։ Ներկաների հիացական հայացքներից արդեն պարզ էր, որ երգը ստացված էր ու սիրված։ «Առանց սիրո» երգի պրեմիերային ողջույնի ելույթով ներկայացան նաև Վահե Քոչարը, Քրիստ Մանարյանը, ինչպես նաև տպավորություններով կիսվեցին Արա Գևորգյանը, Գայանե Հովհաննիսյանն ու այլ անվանի արտիստներ։ Օրը ջերմ էր, տպավորիչ և ողողված սիրով, և սա ևս մեկ անգամ ապացույց էր, որ առանց սիրո աշխարհը փուչ է։

https://www.youtube.com/watch?v=mPnfAmbrZ04&list=RDmPnfAmbrZ04&start_radio=1

Author: Ruben Telunts
Arrangement: Armen Sargsyan (Brde)
Mix & Mastering: Hayk Navasardyan
Recorded at "H&A Records" studio by Hayk Navasardyan
Lead Guitar: Vardan Gaboyan
Bass Guitar: Artur Nazaryan
D.O.P: Vazgen Muradyan Focus,
Puller: Vahe Harutyunyan
Makeup: Syuzi Hovhannisyan & Satenik Hakobyan (Aga image studio)
Decor: Tigran Abgaryan
Edit & color correct: Vasil Shahbazyan, Hermine Ghazaryan
Director: Vasil Shahbazyan, Hermine Ghazaryan



ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝
https://www.facebook.com/media/set/?set=a.2042848642532397&type=3


Նյութը պատրաստեց ՝ Աննե Մարին


Автор: Աննե Մարի
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Աննե Մարի
11:20, 11.05.2022
1692 | 0
13:57, 24.05.2019
7773 | 0
наверх