MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Yarın:+28 °C
Նաև ռուս ժողովուրդը՝ լենինյան բոլշևիզմի ոճրագործությունների զոհ (7)
22:56, 17.03.2024
411 | 0

«Երկու ամսում ՎՉԿ-ն 2 – 3 անգամ ավելի շատ մարդու է մահապատժի ենթարկել, քան ցարական Ռուսաստանը 92 տարում, ընդ որում պետք է հաշվի առնել, որ ցարական Ռուսաստանում այդ մահավճիռները կայացվել են օրինական դատավարությամբ, և դատապարտվածների զգալի մասը չի ենթարկվել մահապատժի, այլ ուղարկվել է տաժանակիր աշխատանքի»:

Հետազոտողներին արդեն հասանելի են տեղական ՉԿ-ների զեկուցագրերը Մոսկվային: Դրանցից ակնառու է դարձել, թե սկսած 1918 թվականի ամռանից ինչպիսի դաժանությամբ են ճնշվել գյուղացիների ամենաչնչին դիմադրության փորձերը հացամթերքի բռնագրավմանն ու բռնի զորակոչմանը բանակ: Այդ փորձերը որակվել են որպես «հակահեղափոխական կուլակների խռովություններ», որոնք ենթակա են եղել անխնահ ճնշման:

Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի նշանավոր գործիչներից մեկը՝ Մ. Լացիսը, հաստատում է, որ 1918 թվականի երկրորդ կեսին այս հանձնաժողովը մահապատժի է ենթարկել 4500 մարդու և լկտիաբար հավելել է. «Եթե կարելի է ինչ-որ բանում մեղադրել ՉԿ-ին, ապա դա այն է, որ անբավարար չափով է գործադրվել բարձրագույն պատիժը: Երկաթյա խիստ ձեռքը միշտ նվազեցնում է զոհերի քանակը»:

1918 թվականի հոկտեմբերի վերջին մենշևիկների առաջնորդ Յու. Մարտովը հաշվել է, որ սեպտեմբերի սկզբից սկսյալ ՉԿ-ի զոհերի թիվը եղել է «ավելի քան 10 հազար մարդ»: Ինչպիսին էլ լինի «Կարմիր տեռոր» -ի զոհերի ճշգրիտ քանակը 1918-ի աշնանը (մամուլի վկայությունները ցույց են տալիս, որ դրանք եղել են 10-15 հազար), այդ տեռորը վճռականորեն ամրապնդել է բոլշևիկյան այն գործելակերպը, որ ցանկացած անհամաձայնություն, իրական, թե հնարավոր, պետք է դիտարկել դասակարգային անխնահ պատերազմի տեսանկյունից, որի դեպքում, ինչպես պնդում է նույն Մ.Լացիսը, «օրենքները մերն են»: Բավական էր ընդամենը, որ բանվորները գործադուլ սկսեն, և ամբողջ գործարանը տեղական իշխանության կողմից անմիջապես հայտարարվել է «խռովարար»: Այդպես եղել է 1918 թվականի նոյեմբերի սկզբին՝ Պերմի մոտ գտնվող Մոտովիլիխայի զինագործարանում, երբ բանվորները հանդես են եկել մատակարարման «բոլշևիկյան սկզբունքի դեմ», որը պայմանավորված է եղել մարդու «սոցիալական ծագմամբ»: Բանվորների հետ ոչ մի բանակցություն չի վարվել. Բոլորին ազատել են աշխատանքից, կալանավորել են «100 կազմակերպչի»: Այսպիսի պրակտիկան սովորական է եղել 1918 թվականի ամբողջ ամռան ընթացքում: Բայց նույն տարվա նոյեմբերին Մոտովիլիխեում տեղական ՉԿ-ն, ոգեշնչված Կենտրոնից հնչած կոչերով, գործադուլավորներից 100-ին գնդակահարել է առանց որևէ դատի: Երկու ամսում 10 հազարից 15 հազար գնդակահարվածի վերաբերյալ թիվը խոսում է ցարական բռնապետության համեմատ ռեպրեսիաների մասշտաբների կտրուկ փոփոխության մասին: Հիշեցնենք, որ 1825-ից 1917 թվականը նախահեղափոխական Ռուսաստանի դատարանների կայացրած մահվան դատավճիռները

(ներառյալ ռազմական դարտարանների վճիռները) «քաղաքական հանցագործությունների մասով» 92 տարում 6360-ի հասել, ընդ որում 1906 թվականին 1310 մահապատժի վճիռ է կայացվել 1905 թվականի հեղափոխությանը հաջորդած հալածանքների տարում: Երկու ամսում ՎՉԿ-ն 2 – 3 անգամ ավելի շատ մարդու է մահապատժի ենթարկել, քան ցարական Ռուսաստանը 92 տարում, ընդ որում պետք է հաշվի առնել, որ ցարական Ռուսաստանում այդ մահավճիռները կայացվել են օրինական դատավարությամբ, և դատապարտվածների զգալի մասը չի ենթարկվել մահապատժի, այլ ուղարկվել է տաժանակիր աշխատանքի:

Բայց այս փոփոխություններն առնչվում են ոչ միայն թվերին: Այնպիսի հասկացությունների ի հայտ գալը, ինչպիսիք են «կասկածելի», «ժողովրդի թշնամի», «պատանդ», «համակենտրոնացման ճամբար», «հեղափոխական տրիբունալ», այնպիսի գործողությունների չլսված գործադրումը, ինչպիսիք են «նախականխող կալանավորում» -ը, հազարավոր մարդկանց զանգվածային գնդակահարությունը, որոնք ՎՉԿ-ի բանտերում են հայտնվել առանց դատի, հանգեցրել են իրավաբանական տեսության և պրակտիկայի արմատական հեղաշրջման: Այդպիսի հեղաշրջմանը պատրաստ չեն եղել նույնիսկ բոլշևիկյան ղեկավարությությունից շատերը, և այդ մասին է վկայում այն բանավեճը, որ տեղի է ունեցել 1918 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին ՎՉԿ-ի գործունեության շուրջ: Ձերժինսկու բացակայությամբ, որին ուրիշի անվան տակ մեկ ամսով ուղարկել էին Շվեյցարիա, որպեսզի նյարդերը բուժի ու ֆիզիկապես ամրապնդվի, ՌԿ (բ) Կ-ն հոկտեմբերի 25-ին քննարկել է ՎՉԿ-ի մասին նոր կանոնանադրությունը: «Քննադատելով այս կազմակերպության ինքնիշխանությունը, որն իրեն ոչ միայն Սովետներից վեր էր կարգել, այլև վեր էր կարգել նույնիսկ կուսակցությունից» ՝ Բուխարինը, կուսակցության վետերան Օլմինսկին և ներքին գործերի ժողկոմ Պետրովսկին պահանջել են միջոցներ ձեռնարկել «կազմակերպության կամայականությունները սահմանափակելու, քանի որ այն հեղեղվել է հանցագործներով, սադիստներով և լյումպեն պրոլետարիատի այլասերված տարրերով»:

Նկարում՝ «Կարմիր տեռոր» -ի զոհերը, Եվպատորիա, 1918 թ.:

(շարունակելի)

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
404 | 0
09:44, 13.04.2024
465 | 0
11:39, 08.04.2024
444 | 0
yukarı