MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Yarın:+28 °C
2023-ին SADA-ն հասել է GenAI-ի և մեքենայական ուսուցման նախագծերի 300 տոկոս աճի
14:12, 27.03.2024
316 | 0

2023 թվականին բիզնեսի և տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA, an Insight company-ն հասել է գեներատիվ AI-ի և մեքենայական ուսուցման ոլորտում նախագծերի ավելի քան 300 տոկոս աճի։ Այս մասին հայտարարել է ընկերությունը:

Ընեկրությունը հայտարարում է, որ շարունակում է գեներատիվ արհեստական բանականության (GenAI) և մեքենայական ուսուցման գործառույթների մեծ մասշտաբներով աճը։ Սա տեղի է ունենում Google Cloud-ի Gemini և Vertex AI հարթակների միջոցով հաճախորդների փոխակերպման ֆոնին։

«Մեր շարունակական աճը վկայում է, որ SADA-ն հավատարիմ է բիզնես արդյունքներ և հաճախորդների համար արժեքներ ապահովելու գործին, ինչին մենք հասնում ենք առաջատար լուծումներ և ծառայություններ տրամադրելու միջոցով։ Մենք ձգտում ենք դառնալ իսկական բիզնես գործընկերներ մեր հաճախորդների համար, քանի որ նրանք արդիականացնում են և զարգացնում իրենց բիզնեսը մեզ և Google Cloud-ի հետ միասին», - նշէլ է SADA-ի գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:

Որպես հաճախորդների հաջողության պատմության օրինակներ, SADA-ն նշել է իր աշխատանքը GoEasyCare հարթակի, Questrade ընկերության և Hexact-ի հետ։

Այսպիսով, SADA-ն տարեցտարի ավելացրել է AI և ML հաճախորդների նախագծերը 306%-ով, ինչը պայմանավորված է գեներատիվ AI-ի ծառայության ներգրավմամբ։ Բացի դրանից, GenAI-ի հնարավորությունները զարգացնելու նպատակով SADA-ն կրկնապատկել է նախնական վաճառքները և տեխնիկական ռեսուրսները՝ գաղափարից մինչև կառուցում, կառուցումից մինչև ներդրումների վերադարձ փուլերում: Գեներատիվ AI-ի նախավաճառքով զբաղվող ինժեներները հասանելի են ամբողջ գործընթացի ընթացքում ներկա և ապագա հաճախորդներին աջակցելու համար:

SADA-ն առաջին ընկերություններից է աշխարհում, որը կարող է պաշտպանել հաճախորդների տվյալները և համակարգերը զարգացող անվտանգության սպառնալիքներից: SADA-ի Cloud Security Confidence ծրագիրը ներառում է Վստահության գնահատում կազմակերպությունների համար։

Yazar: Tech News
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Tech News
yukarı