MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +17 °C ... +31 °C Yarın:+31 °C
«Դաշույնով հարված թիկունքին» արտահայտությունը՝ «պետական դավաճանություն» եզրույթին հոմանիշ
15:36, 08.05.2024
508 | 0

Ֆաշիստական Գերմանիայում ժողովրդի մեջ տարածված է եղել «Dolchstoßlegende» ( «Դաշույնով թիկունքին հարվածի մասին լեգենդ» ) արտահայտությունը, որի համաձայն Առաջին համաշխարհային պատերազմի մարտադաշտերում գերմանական բանակն անպարտելի կմնար, եթե 1918 թվականի նոյեմբերին տեղի ունեցած հեղափոխության արդյունքում իշխանություն ձեռք բերած քաղաքացիական անձինք չդավաճանեին: Նացիստական քարոզիչներն այս կերպ կարողացել են հայտարարել, թե գերմանական բանակը կարողացել է պաշտպանել երկիրը և անձնատուր չի եղել, և որ պատերազմում պարտության մեղավորը միայն ու միայն պետության ղեկին հայտնված քաղաքացիական անձինք են եղել:

«Dolchstoß» եզրույթն առաջին անգամ գործածվել է 1918 թվականի դեկտեմբերի 17-ին՝ շվեյցարական գերմանալեզու «Neue Zurcher Zeitung» օրաթերթում, որն այն քաղել է բրիտանացի գեներալ Ֆրեդրիկ Բարտոն Մորիսի հետևյալ արտահայտությունից.

«Ինչ վերաբերում է գերմանական բանակին, ընդհանուր կարծիք արտահայտած կլինեմ, եթե ասեմ, որ նրան թիկունքից դաշույնով հարավածել է քաղաքացիական բնակչությունը»:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
23:14, 04.06.2024
400 | 0
yukarı