MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +20 °C ... +33 °C Yarın:+35 °C
Հելլադայի փրկությունն ապահոված ճակատամարտի գլխավոր հերոսի աստիճանական այլասերումն ու անփառունակ վախճանը (2)
19:20, 24.05.2024
1428 | 0

Պլատեայի ճակատամարտից հետո Պավսանիասը նշանակվել է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Բյուզանդիոնը գրավելու համար հյուսիս ուղարկված դաշնակցային զորքերի գլխավոր հրամանատար: Բայց Պավսանիոսը հրամանատարի պաշտոնում իրեն լավագույն կողմերով չի դրսևորել, և նրա պատճառով սպարտացիները կորցրել են համահունական զորքերում իրենց առաջատար, առանձնաշնորհյալ դիրքը:

Չնայած հայրենիքի փրկությունն ապահոված ռազմական հաջողություններին և կարևոր ռազմավարական կետի՝ Բյուզանդիոնի գրավմանը, իր կոպտության և անարժանապատիվ վարքի պատճառով նա զրկվել է շարքային հույների աջակցությունից: Պլուտարքոսը գրել է. «Դաշնակիցների զորահրամանատարների հետ Պավսանիասը խոսում էր զայրացկոտ տոնով և խստասրտորեն, իսկ հասարակ զինվորներին պատժում էր գանահարումով կամ ստիպում էր մի ամբողջ օր կանգնած մնալ երկաթյա խորիսխն ուսերին: Ոչ մեկին թույլ չէր տրվում սպարտացիներից շուտ ծղոտ հավաքել տակափռոցի համար, ձիերին խոտ տալ կամ մոտենալ աղբյուրին և ջուր առնել. արգելքը խախտողներին ծառաները մտրակներով հեռու էին վանում»:

Նախկինում պարսկական ճոխությունն անիմաստ համարող ու ծաղրող Պավսանիասը հետագայում կարգադրել է իր համար պարսկական սեղան պատրաստել, այնուհետև սկսել է պարսկական հագուստ կրել, պարսիկներից ու եգիպտացիներից է հավաքագրել իր պահակախումբը:

Բացի այդ Պավսանիասն ընկղմվել է սպարտացիներին ոչ բնորոշ ճոխության ու այլասերության մեջ: Մասնավորապես Պլուտարքոսը փոխանցում է իրեն հասած այն տեղեկությունը, թե ինչպես սպարտացի այս գերագույն հրամանատարը, ցանկանալով պատվազրկել ոմն Կլենիկայի, ակամա սպանել է նրան: Գերագույն հրամանատարի այսպիսի վարքը հարուցել է շարքային հույների, հատկապես քիոսցիների, սամոսացիների և լեսբոսցիների դժգոհությունը: Այս կղզիների բնակիչները մինչ այդ գտնվում էին պարսիկների լծի տակ: Նրանք հարձակվել են Պավսանիասի նավի վրա, գրավել են այն և խորհուրդ են տվել հեռանալ «և շնորհակալություն հայտնել ճակատագրին, որը Պլատեայի ճակատամարտում իրեն է հովանավորել, և որ այդ հաղթանակի հիշատակն է միակ խոչընդոտը, որ իրենք հաշվեհարդար չեն տեսնում նրա հետ ու չեն հատուցում ինչին ինքն արժանի է»: Սպարտացի հերոնտներն ու էֆորները ստիպված են եղել հետ կանչել Պավսանիասին: Զորահրամանատարի անվայելուչ պահվածքի խորապատկերին մեծացել է աթենացի ստրատեգոսներ Կիմոնեսի և Արիստիդեսի հեղինակությունը, և միացյալ զինուժի ղեկավարումն անցել է աթենացիների ձեռքը:

Սպարտայի իշխանությունները, որպեսզի գոնե ինչ-որ կերպ պահպանեն իրենց դեմքն այս բարդ իրավիճակում, ստիպված են եղել Պավսանիասին պաշտոնապես հեռացնել նավատորմի ղեկավարումից: Սպարտայում նրա նկատմամբ սկսվել է դատավարություն: Կարևոր ճակատամարտում հաղթած զորահրամանատարը մեղավոր է ճանաչվել մի շարք անձանց վիրավորանք հասցնելու համար, բայց գլխավոր մեղադրանքը, որն է՝ նվիրվածությունը պարսիկներին, դատարանը չի հաստատել, և նա արդարացվել է:

Նկարում՝ Պավսանիասը մեծ ճակատամարտից առաջ զոհ է մատուցում աստվածներին:

(շարունակելի)

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
23:14, 04.06.2024
370 | 0
yukarı