MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +17 °C ... +32 °C Yarın:+33 °C
Երբ չինովնիկին ու ոստիկանին թույլատրվել է ցանկացած ապօրինություն
14:59, 14.06.2024
335 | 0

Ռուս նշանավոր գրող, ժողովրդագիր, զինվորական բժիշկ և լեզվաբան, անգերազանցելի «Վելիկոռուս լեզվի բացատրական բառարան» -ի կազմող Վլադիմիր Դալը (1801 - 1872) ոտից գլուխ ապօրինության ու կամայականության մեջ թաղված ցարական Ռուսաստանի մասին ասել է.

«Ձեր չինովնիկները և ձեր ոստիկանությունն ինչ ուզում՝ անում են, որովհետև ձեր պետությունում սիրելիներն ու օպրիչնիկները չեն դատվում: Կամայականությունն ու անօրինականությունը տիրապետում են բացահայտորեն ու լկտիաբար: Այդպիսի ձեռքերում օրենքն առեղ (սայլը լծին միացնող երկճղի ձող) է՝ որ կողմ ուզենաս, այն կողմ էլ կթեքես: Ահա թե ինչու ուղղամիտ, ազնիվ և պատասխանատու մարդկանց համար ծառայելն անհնարին է»:

Ծանոթագրություն – Իվան Ահեղ ցարը բնակչության ստորին խավերից հատուկ զորախումբ է ստեղծել՝ որը հավատարիմ շան պես կատարել է արյունարբու թագավորի բոլոր կարգադրությունները՝ սպանելով թագավորին ընդդիմադիր հազարավոր մարդկանց: Այդ զորախմբում ծառայողներին անվանել են «օպրիչնիկ»:

Նկարում՝ օպրիչնիկները մտնում են քաղաք:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
23:14, 04.06.2024
405 | 0
yukarı