Եվրամիությունը դատապարտել է Մոսկվային` ԽՍՀՄ նախկին պետությունների դեմ ճնշում գործադրելու համար
ԵՄ-ի ղեկավարությունը դատապարտել է Մոսկվային ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտում համագործակցելու փորձ անող ԽՍՀՄ նախկին երկրների վրա ճնշում գործադրելու համար:
«Մենք չենք ընդունում այս պետությունների ինքնիշխան ընտրությունը սահմանափակելու Մոսկվայի փորձերը: Չենք կարող նրանց չօգնել», - Ստրասբուրգում Եվրախորհրդարանի տարեկան ելույթի ժամանակ հայտարարել Ժոզե Մանուել Բարոզուն:
Ընդլայնումների հարցով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի սպառնալիքներն անընդունելի են:
Ուկրաինան արդեն բարձրաձայնել է եվրաինտեգրացում պլանավորվող իր ուղղության մասին ու պատրաստվում է 2013 թ-ի նոյեմբերին Վիլնյուսում ստորագրել «Արևելյան գործընկերության» ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը:
Սպասվում է, որ այդ ժամանակ պայմանագիր կստորագրվի նաև ԵՄ-ի ու Վրաստանի միջև:
Ռուսաստանը հայտարարել է, որ Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև Ազատ առևտրի գոտի ստեղծվելու պարագայում ստիպված կլինի պաշտպանել իր շուկան: