MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Yarın:+19 °C
Սպանել են հայի...էլի?
11:56, 16.09.2013
4333 | 0

Ֆրանսիական Ստրասբուրգի Քյոնիգսհոֆֆեն թաղամասում իր բնակարանում հայտնաբերվել է 65-ամյա հայի՝ Ռ. Ա.-ի դին: Դատական ոստիկանության միջշրջանային վարչությունը սկսել է հետաքննություն: Այդ մասին գրում ե ֆրանսիական «Les Dernières Nouvelles d` Alsace» թերթը:

Հաղորդվում է, որ ժամը 23-ից հետո մի քանի մարդ մոտեցել են նրա տանը, ուր ինքն ապրում էր ընկերուհու հետ, եւ թակել են դուռը: Դուռը բացել է ինչ-որ մի կին: Նրանք բարձրացել են երկրորդ հարկ ու ներխուժել զույգի բնակարան: Անհայտ պատճառներով այցելուները դաժանությամբ հարձակվել են 65-ամյա կենվորի վրա: Այս պահին դեռ ոչինչ հայտնի չէ հարձակվողների կողմից զենք կիրառելու վերաբերյալ: Տղամարդու ընկերուհին այդ պահին դեպքի վայրում չի գտնվել. նա կողքի սենյակում էր: Երբ դուրս է եկել այնտեղից, կասկածյալներն արդեն լքել էին բնակարանը: Նրա կողակիցը՝ Ռ. Ա.-ն, մեջքին կապված ձեռքերով ընկած էր հատակին: Նրա պարանոցի շուրջ եղել է պարան: 50-ամյա կինը, ով դժվարությամբ է ֆրանսերեն խոսում, կանչել է մոտ հարեւանին, ով էլ զանգահարել է շտապ օգնության ծառայություն: Երբ այն ժամանել է, ընդամնեը գրանցել է մարդու մահը:

Հետաքննության նախնական տվյալներով, այս սպանությունն առավել դաժանությամբ է կատարվել: Հարեւանները ճիչեր են լսել: Բնակարանում հայտնաբերվել են պայքարի հետքեր, որը վկայում այն մաիսն, որ զոհը փորձել է պաշտպանվել: Նրա մարմնին եղել են հարվածի մի քանի հետքեր: Քննիչները խորությամբ հետաքննում են զոհի շրջապատը, որպեսզի պարզեն եղելությունը: Ռ. Ա.-ն, ով մի քանի տարի էր, ինչ ապրում էր այդ տանը, ոստիկանությանը հայտնի էր ընդամենը մեկ՝ թեթեւակի բռնության վերաբերյալ գործով: Արդյո՞ք նա հաշվեհարդարի զոհ է դարձել: Կապված է արդյո՞ք նրա մահը իր ազգային պատկանելության հետ: Ստրասբուրգի այդ հատվածում ապրում են մեծ թվով կովկասցիներ՝ հայեր, վրացիներ, ադրբեջանիցիներ, չեչեններ:

Basın sekreteri: ARM
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ARM
12:11, 16.09.2013
4844 | 0
11:56, 16.09.2013
4334 | 0
11:38, 16.09.2013
4320 | 0
18:13, 15.09.2013
12407 | 13
18:11, 15.09.2013
4835 | 0
yukarı