MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +27 °C Yarın:+27 °C
Անկախության տոնը` հայրենի բնության գրկում
16:52, 03.10.2013
5037 | 0
Սեպտեմբերի 21-ի և 29-ի առավոտյան վարժարանի բակում եռուզեռ էր. կազմակերպվել էր շատերի համար հարազատ դարձած, նորեկների համար` համավարժարանային առաջին արշավը դեպի Թեղենիս: Սպասվող դժվարություների գիտակցումը չէր խանգարում արշավականների ոգևորությանը: Արշավը մեկնարկեց Աղավնաձորի «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարից և շարունակվեց դեպի Թեղենիս: Վերելքը որքան դժվարին էր, այնքան հետաքրքիր և հիշարժան: Շուրջ հինգ ժամ տևած արշավից հետո արշավականները վերադարձան ճամբար, որտեղ կազմակերպվեցին զանազան մրցույթներ ինչպես առանձին աշակերտների, այնպես էլ դասարանների միջև: Ոգևորությունը համակել էր ոչ միայն քվանտականներին, այլև նրանց ծնողներին և ուսուցիչներին: Մրցույթների հաղոթողները խրախուսվեցին մրցանակներով: Վարժարանի գիտամանկավարժական խորհրդի որոշմամբ այս տարվա արշավը նվիրված էր ՀՀ անկախության 22-ամյակին: Արշավից հետո հայտարարվեց շարադրությունների համավարժարանային մրցույթ` «Ես մի ծիլն եմ քո ծաղկի» , «Ես մի զարկն եմ քո բազկի», «Ես և իմ հայրենիքը» վերնագրերով: Երեկոյան արշավականները վերադարձան քաղաք` իրենց հետ բերելով օրվա հիշարժան պահերն ու տպավորությունները:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
«Քվանտ» վարժարան
13:58, 23.03.2016
4072 | 0
yukarı