Սեպտեմբերի 21-ի և 29-ի առավոտյան վարժարանի բակում եռուզեռ էր. կազմակերպվել էր շատերի համար հարազատ դարձած, նորեկների համար` համավարժարանային առաջին արշավը դեպի Թեղենիս: Սպասվող դժվարություների գիտակցումը չէր խանգարում արշավականների ոգևորությանը: Արշավը մեկնարկեց Աղավնաձորի «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարից և շարունակվեց դեպի Թեղենիս: Վերելքը որքան դժվարին էր, այնքան հետաքրքիր և հիշարժան: Շուրջ հինգ ժամ տևած արշավից հետո արշավականները վերադարձան ճամբար, որտեղ կազմակերպվեցին զանազան մրցույթներ ինչպես առանձին աշակերտների, այնպես էլ դասարանների միջև: Ոգևորությունը համակել էր ոչ միայն քվանտականներին, այլև նրանց ծնողներին և ուսուցիչներին: Մրցույթների հաղոթողները խրախուսվեցին մրցանակներով: Վարժարանի գիտամանկավարժական խորհրդի որոշմամբ այս տարվա արշավը նվիրված էր ՀՀ անկախության 22-ամյակին: Արշավից հետո հայտարարվեց շարադրությունների համավարժարանային մրցույթ` «Ես մի ծիլն եմ քո ծաղկի» , «Ես մի զարկն եմ քո բազկի», «Ես և իմ հայրենիքը» վերնագրերով: Երեկոյան արշավականները վերադարձան քաղաք` իրենց հետ բերելով օրվա հիշարժան պահերն ու տպավորությունները: |