MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +7 °C ... +19 °C Yarın:+21 °C
Հարս… Կարմիր զգեստով???
22:58, 10.10.2013
2661 | 0

25 տոկոս երիտասարդ բրիտանուհիներ չեն պատրաստվում ամուսնանալ սպիտակ զգեստով, այլ որոշել են իրենց ամուսնության օրը տոնել կարմիր զգեստով: Այդ տվյալները ներկայացնում է 3M ընկերությունը, ով վերջրերս հարցում է անցկացրել ամուսնանալ պատրաստվողների շրջանում:

18-24 տարեկան հարսնացուների 5%-ը ընտրել է վարդագույն զգեստ, իսկ 4%-ը՝ երկնագույն: 35-45 տարեկան հարսնացուները ավելի ավանդապաշտ են դուրս եկել. նրանցից 85%-ը հավատարիմ է մնացել սպիտակ զգեստին:



Պարզվում է, որ յուրաքանչյուր գույն մեր գիտակցության մեջ ասոցացվում է որոշ զգացողությունների հետ: Օրինակ կարմիրը շատ ավելի հաճախ կապում են սիրո, կրքի կամ զայրույթի հետ, դեղինը՝ երջանկության, կապույտը՝ տխրության հետ:



Այս ուսումնասիրությամբ, գիտնականները նաև պարզել են գունային նախընտրությունները ըստ ազգային պատկանելիության, սեռի և տարիքի: Կարեն Հալլերը, 3M ընկերության փորձագետը, այդ կապակցությամբ ասում է. «Մենք ընտրում ենք գույները ոչ թե գիտակցաբար, այլ ենթագիտակցաբար: Այսպես, կանանց ընտրության վրա հաճախ ներգործություն է ունենում նրանց մոր նախընտրած գույները, տղամարդիկ հագուստի գույնի ընտրության ժամանակ կարող են առաջնահերթություն տալ իրենց սիրելի սպորտային թիմի գույներին, ինչը նրանց տալիս է այդ թիմի հետ ամբողջություն լինելու զգացողություն: Եվ դա նորմալ է, քանի որ մարդը իր էությամբ կարիք ունի պատկանելու որևէ խմբի»:

Basın sekreteri: Հարսանիք
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Հարսանիք
yukarı