25 տոկոս երիտասարդ բրիտանուհիներ չեն պատրաստվում ամուսնանալ սպիտակ զգեստով, այլ որոշել են իրենց ամուսնության օրը տոնել կարմիր զգեստով: Այդ տվյալները ներկայացնում է 3M ընկերությունը, ով վերջրերս հարցում է անցկացրել ամուսնանալ պատրաստվողների շրջանում: 18-24 տարեկան հարսնացուների 5%-ը ընտրել է վարդագույն զգեստ, իսկ 4%-ը՝ երկնագույն: 35-45 տարեկան հարսնացուները ավելի ավանդապաշտ են դուրս եկել. նրանցից 85%-ը հավատարիմ է մնացել սպիտակ զգեստին: Պարզվում է, որ յուրաքանչյուր գույն մեր գիտակցության մեջ ասոցացվում է որոշ զգացողությունների հետ: Օրինակ կարմիրը շատ ավելի հաճախ կապում են սիրո, կրքի կամ զայրույթի հետ, դեղինը՝ երջանկության, կապույտը՝ տխրության հետ: Այս ուսումնասիրությամբ, գիտնականները նաև պարզել են գունային նախընտրությունները ըստ ազգային պատկանելիության, սեռի և տարիքի: Կարեն Հալլերը, 3M ընկերության փորձագետը, այդ կապակցությամբ ասում է. «Մենք ընտրում ենք գույները ոչ թե գիտակցաբար, այլ ենթագիտակցաբար: Այսպես, կանանց ընտրության վրա հաճախ ներգործություն է ունենում նրանց մոր նախընտրած գույները, տղամարդիկ հագուստի գույնի ընտրության ժամանակ կարող են առաջնահերթություն տալ իրենց սիրելի սպորտային թիմի գույներին, ինչը նրանց տալիս է այդ թիմի հետ ամբողջություն լինելու զգացողություն: Եվ դա նորմալ է, քանի որ մարդը իր էությամբ կարիք ունի պատկանելու որևէ խմբի»: |