Քիմ Քարդաշյանը Ներսիկ Իսպիրյանից մեծ գումա՞ր է կորզել. Արման Բարդումյանը և Քիմ Քարդաշյանը նույն սենյակու՞մ. Շիկերը եւ Քիմ Քարդաշյանը մեկ բեմու՞մ. Քիմ Քարդաշյանը, Քենյա Վեսթը և Դժվար ապրուստի գեղեցկուհի տիկին Անահիտը մի սեղանի շու՞րջ. Քիմ Քարդաշյանը եւ Թաթուլը Փարվանայու՞մ. Լիլիթ Հովհաննիսյանը մեղադրում է Քիմ Քարդաշյանին զգեստագողության մե՞ջ. Ու՞մ է Քիմ Քարդաշյանը պահում նկուղում. Քիմ Քարդաշյանը լողափին ավազներով տնակ է պատրաստե՞լ. ԺՈՂՈՎՈՒ՛ՐԴ, հերիք է: Ամբողջ ֆեյսբուքում այս անհեթեթ լուրերն են: Գրում են մի բան, մտնում ես այդ հղումով ՝ լրիվ ուրիշ հիմարություն ես կարդում: Ուշքի եկե՛ք: |