MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Yarın:+21 °C
Առօրյայում օգտագործվող 5 ռադիոակտիվ պարագաներ
18:51, 20.11.2012
3275 | 0
Ամեն տարի սովորական մարդը միջինում ենթարկվում է 620 միլիբեր ճառագայթման: Այդ ճառագայթման դոզան նա ստանում է թե՛ բնական և թե՛ տեխնիկական աղբյուրներից: Տարեկան ճառագայթման չափաբաժնի ուղիղ կեսը՝ դա բնական ֆոնի ճառագայթումն է, որը գոյություն ունի շրջակա միջավայրում: Դրա մեծ մասը Ռադոնն է (Rn), որը գազ է, պարունակվում է նաև օդում, չունի համ և հոտ: Իսկ փոքր մասը՝ դա տիեզերական ճառագայթներն են և ինքը՝ Երկիրը: Մարդու ճառագայթման մյուս կեսը բաժին է հասնում տեխնոգեն աղբյուրներին, որոնք ինչպես կանոն բժշկական, կոմերցիոն, արտադրական ճառագայթումներն են: Սակայն տարեկան 620 միլիբեր ճառագայթումը մարդու համար վնասակար չէ: Եվ այսպես մեր շրջապատում ի՞նչն է նպաստում տարեկան ճառագայթման չափաբաժնին:
Սնունդ
Բոլոր բույսերի և կենդանիների օրգանիզմներում պարունակվում են ռադիոակտիվ կալիում 40-ի (K40) և Ռադիում 226-ի (Ra226) հետքային քանակներ: Բացի դրանից ջուրը պարունակում է լուծված ռադիոակտիվ ուրան (U) և թորիում (Th): սակայն սրանց քանակությունները չափազանց փոքր են և հետևաբար մարդու օգտագործած սննդից և ջրից մարդը ստանում է ընդամենը 30միլիբեր չափաբաժին:

Շարունակությունը կարդացեք այստեղ:
Basın sekreteri: Mediamag
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Mediamag
yukarı