MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +10 °C ... +18 °C Yarın:+19 °C
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐ. Իսրայել Ա Ոթմսեցի
12:19, 05.03.2014
2617 | 0
Իսրայել Ա Ոթմսեցի
(667–677)

Հայոց կաթողիկոս է եղել 667 թվականից` հաջորդելով Անաստաս Ա Ակոռեցուն:
Ծննդյան թիվն անհայտ է, սակայն հայտնի է, որ ծնվել է Վանանդի Ոթմուս գյուղում, ինչպես նաև եղել է Վանանդի եպիսկոպոսը, իսկ մահացել է 677 թ.-ին Դվինում:
Կարևոր դեր է խաղացել ժամանակի հայ հոգևոր կյանքում` գործուն մասնակցություն ունենալով 645 և 648 թթ.-ի Դվինի եկեղեցական ժողովներին:
Մասնակցել է աշխարհիկ և եկեղեցական 12 կանոնների մշակմանն ու սահմանմանը, հայոց դավանական ձեռնարկի կազմմանը: Կաթողիկոս է ընտրվել Հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի համաձայնությամբ: Իսրայել Ա Ոթմսեցին պայքարել է պավլիկյան աղանդավորների, քաղկեդոնականության և երևութականության դեմ:
Իսրայել Ա Ոթմսեցու կաթողիկոսության ամբողջ ընթացքում Հայաստանը վայելում էր Արաբական խալիֆայության հովանավորությունը:
Բյուզանդիայում նույնպես իրավիճակը կայուն էր` ներքին և արտաքին դեպքերով պայմանավորված:
Իսրայել Ա Ոթմսեցու մասին այլ տեղեկություններ չկան:
Կաթողիկոսական գահին Իսրայել Ա Ոթմսեցուն հաջորդել է Սահակ Գ Ձորոփորեցին:

Աղբյուրը` Ամենայն Հայոց Կաթողիկոսներ հանրագիտարան, Ս. Էջմիածին, 2008
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8254 | 0
18:21, 25.07.2014
6126 | 0
yukarı