Եվ անսպասելի թափվում էր նորից,
Այնքա~ն բարիքներ իմ օգտին առատ,
Չէր էլ հասցնում բերկրանալ որից,
Լիացած հոգին իմ երախտապարտ:
Ու թե առել ես ու ցավով պոկել`
Խնամքով թեթև տարել դեպի վեր,
Արմատներիցը երբեք չես զրկել,
Ծլել են կանաչ ու տվել շիվեր:
Պարգևներիցդ այնքան էի գոհ,
Զրկանքները Քո տանում էի լուռ,
Թեև չնչին չեր, տարածները Քո`
Թողածններդ էլ շատ էր լիաբուռ:
11.04.2014 թ.