MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+29 °C
Վահրամ Օհանջանյան
10:33, 13.04.2014
2059 | 0

000

Իմ ուզածները այնքան չնչին էր,
Քան տվածներդ ուզածիս դիմաց,
Երբ առածը քո արդեն վերջինն էր`
Շշնջում էիր. "Մի քիչ էլ դիմաց":

Եվ անսպասելի թափվում էր նորից,
Այնքա~ն բարիքներ իմ օգտին առատ,
Չէր էլ հասցնում բերկրանալ որից,
Լիացած հոգին իմ երախտապարտ:

Ու թե առել ես ու ցավով պոկել`
Խնամքով թեթև տարել դեպի վեր,
Արմատներիցը երբեք չես զրկել,
Ծլել են կանաչ ու տվել շիվեր:

Պարգևներիցդ այնքան էի գոհ,
Զրկանքները Քո տանում էի լուռ,
Թեև չնչին չեր, տարածները Քո`
Թողածններդ էլ շատ էր լիաբուռ:

11.04.2014 թ.

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13115 | 0
01:01, 08.12.2017
29989 | 0
23:45, 27.08.2017
21765 | 0
to top