MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Yarın:+23 °C
ԳՐԻԳՈՐ Բ ՎԿԱՅԱՍԵՐ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐ
12:56, 23.04.2014
7439 | 0
(1066–1105)

Հայոց կաթողիկոս է դարձել 1066 թ.-ից` հաջորդելով Խաչիկ Բ Անեցուն: Ծնվել է Անիում` 1105 թ.-ի նոյեմբերին Քեսունի Կարմիր վանքում, ուր և ամփոփվել է:
Գրիգոր Մագիստրոս Պահլավունու որդին է: Հոր մահից հետո փոխարինել է նրան դուքսի պաշտոնում` նշանակվելով Միջագետքի, Տարոնի և շրջակայքի կուսակալ (1059): Կնոջ մահից հետո հրաժարվել է պաշտոնից և նվիրվել հոգևոր կյանքին: Խաչիկ Բ Անեցի կաթողիկոսի մահվանից հետո հույները փորձում էին ամեն կերպ խոչընդոտել նոր կաթողիկոսի ընտրությունները` ձգտելով աշխարհիկ իշխանության պես ի չիք դարձնել նաև հոգևորը` դյուրացնելով հայերի ձուլման գործընթացը: Սակայն Կարսի Գագիկ Աբասյան թագավորի և Մարիամ թագուհու ջանքերով 1066 թ.-ին Ծամնդավում ժողով է գումարվում և կաթողիկոս է ընտրվում Գրիգոր Բ Վկայասերը: Գրիգոր Բ Վկայասերը նախընտրում էր զբաղվել գրական–մշակութային գործունեությամբ, վարել ճգնական կյանք:

Տարբեր ժամանակներում տեղապահներ նշանակելով` այցելել է ժամանակի քաղաքակրթական-հոգևոր կենտրոնները, եղել Կ. Պոլսում, Հռոմում, Երուսաղեմում, Եգիպտոսում, այստեղ այցելել Մեմփիս քաղաքը, որի մերձակայքում էլ վանք է հիմնել: 1067 թ.-ին իր փոխանորդ ձեռնադրելով Գևորգ եպիսկոպոս Լոռեցուն` մեկնում է ճամփորդության:
1072թ.-ին վերադառնալով` պաշտոնանկ է անում և հեռացնում Գևորգին, որը մտադրվել էր զավթել կաթողիկոսական աթոռը: Նույն թվականին մեկնում է Անի, որտեղ հետագայում փոխանորդ է կարգում Բարսեղ Ա Անեցուն (1081): 1076 թ.-ին մերժում է Փիլարտոս Վարաժնունու` հայրապետական աթոռն իր մոտ` Մարաշ փոխադրելու առաջարկը` նպատակահարմար գտնելով Սարգիս եպիսկոպոսին կաթողիկոսական տեղապահ կարգել Մարաշի մերձակա Հոնի
բերդաքաղաքում (1076): Մյուս տեղապահն իր ազգական Գրիգոր եպիսկոպոսն էր, որ նշանակվեց Եգիպտոսում: Տեղապահներ նշանակելով` Գրիգոր Բ Վկայասերը, փաստորեն, ցանկանում էր ապահովել աթոռը հունական ոտնձգություններից, որոնք իր վախճանից հետո կարող էին արգելք հանդիսանալ կաթողիկոսական նոր ընտրություններին, իսկ տեղապահի առկայության դեպքում հարցը կանխապես լուծված էր, ինչպես և եղավ: 1099 թ.-ին մասնակցել է Խաչակրաց առաջին արշավանքին դեպի Երուսաղեմ և վիրավորվել:

Սերտացրել է հարաμերությունները Արևելյան եկեղեցիների հետ: Կյանքի վերջում Հայ և Հույն եկեղեցիները հաշտեցնելու համար մեկնում է Կ. Պոլիս, բայց, արդյունքի չհասնելով և անգամ հալածվելով, վերադառնում է Կիլիկիա, մտնում Կարմիր վանք, որտեղ և վախճանվում է:
Գրիգոր Բ Վկայասերին հիշատակում են որպես սրբերի վարքերի թարգմանիչ, որի համար ստացել է Վկայասեր անունը: Բայց քանի որ նույն գործով հետագայում զμաղվել են ևս երկու Գրիգոր կաթողիկոսներ (Գրիգոր Գ և Գրիգոր Է, համապատասխանաբար` Փոքր Վկայասեր և Երկրորդ Վկայասեր), ներկայումս դժվար է ստուգիվ զատորոշել Գրիգոր Բ Վկայասերի թարգմանությունները:
Թղթերից հիշատակելի են «Վասն Զատկի», «Վասն Բաժակի», «Կանոն Ոտնլուայի» շարականները:
Կաթողիկոսական գահին Գրիգոր Բ Վկայասերին հաջորդել է Բարսեղ Ա Անեցին:


Աղբյուրը` Ամենայն Հայոց Կաթողիկոսներ հանրագիտարան, Ս. Էջմիածին, 2008
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8274 | 0
18:21, 25.07.2014
6145 | 0
yukarı