-Չի՛ կարելի, ամո՛թ է, - հաճախ ենք լսում մեր ծնողներից փոքր տարիքում մեր արած չարությունների ու վատ արարքների համար: -Ների՛ր, հայրի՛կ, էլ չեմ անի, մեղավոր եմ, - պատասխանում ենք մենք՝ ափսոսալով ու ներողություն խնդրելով մեր արածի համար: Այսպիսի մի երկխոսության կարելի է նմանեցնել ապաշխարության խորհուրդը: Ապաշխարելիս մարդը հասուն տարիքում ասես կրկնում է մանկության տարիների իր խոսքերը: Այս անգամ, սակայն, դա կատարվում է եկեղեցում, քահանայի ներկաությամբ` ավելի խորը գիտակցելով իր արած սխալն ու անթույլատրելի արարքը, որ մեղք է կոչվում: Հասուն մարդն էլ մանկան պես ընդունում է իր մեղքը, ափսոսանք է հայտնում դրա համար կամ, ինչպես ասում են, զղջում է և թողություն ստանում: |