MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Yarın:+29 °C
Անահիտ Տիգրանյան
18:56, 24.04.2014
2210 | 0


Բա՜վ է համբերենք........

Դու ուխտ ես արել, իմ հա՛յ ժողովուրդ,
Եվ ճամփադ աներե՛ր պիտի անցնես,
Արդեն մեկ դար է, որ նախնիներիդ
Սուրբ շիրիմները սպասում են քեզ:
Արդեն մեկ դար է սեգ Արարատի
Հայացքը մթնել, նախատում է մեզ,
Դարավոր քնից արթնացի՛ր, ազգ՝ իմ,
Բա՜վ է, էլ բա՜վ է, բավ է համբերես:
Դու, որ քրտինքդ՝ կաթի՜լ առ կաթիլ,
Հազարամյակներ խառնել ես հողին,
Կռիվ ես տվել ժեռ քարերի հետ,
Որ արտ ու այգի ծաղկեն ու պտղեն,
Ստեղծել ես քո անկյունը՝ խաղաղ,
Որ գեղեցիկը արարես միայն,
Քո բազուկներով է շենշող դարձել
Պապերիդ երկիրը՝ Արարչական:
Դու, որ ժայռերից վանքեր ես կերտել
Եվ Աստվածամայր՝ մանուկը գրկին,
Որ՝ հանուն սիրո ու խաղաղության,
Սուրբ խաչ ես պարզել համայն աշխարհին,
Ո՛չ, երկմտելու իրավունք չունե՛ս,
Դու ուխտիդ ճամփան պիտ շարունակե՛ս,
Եվ նախնիներիդ ոգեղեն կանչով
Սրբազան հողիդ տե՛ր պիտի կանգնես:

Անահիտ Տիգրանյան



Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13115 | 0
01:01, 08.12.2017
29989 | 0
23:45, 27.08.2017
21765 | 0
yukarı