MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +21 °C Yarın:+23 °C
Վանաձորի Պետական Մանկավարժական Ինստիտուտի ուսանողները արյուն նվիրաբերեցին հիվանդ երեխաների կյանքը փրկելու համար
21:21, 07.12.2012
4917 | 0

Վանաձորիպետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանաքիմիական ֆակուլտետը արդեն մի քանի տարի շարունակ կազմակերպում է ակցիա « Արյան դոնոր» խորագրով: ՎՊՄԻ-ի բնապահպանական ակումբը կենսաբանաքիմիական ֆակուլտետի հետ համատեղ այս տարի ևս կազմակերպել է այդպիսի ակցիա : Ակցիան իրականացվեց դեկտեմբերի 7 –ին : Բնապահպանական ակումբի ղեկավար Գևորգ Սիրունյանի խոսքով ` «Արյունը, որը մենք տրամադրում ենք, մեր առողջության համար բացարձակ վնասակար չէ, նույնիսկ օգտակար է, բայց դա շատ քիչ է ինձ և իմ կամավորներին հետաքրքրում, երբ սկսում ենք մտածել որ այն կարող է փրկել մանկան կամ մեծահասակի կյանք :Ակցիան կկրի շարունակական բնույթ և պատրաստվում է եկող շաբաթ կամավորների մի նոր խումբ հավաքել :Հայրենասիրությունը բոլորս արտահայում ենք խոսքով, բայց իմ սկզբունքներինհամաձայն հայրենասիրությունը պետք է ապացուցել գործով: Այսօր հենց այս մարդիկ ապացուցեցին իրենց հայրենասիրությունն ու մարդասիրությունը` Գայանե Հովհանիսյան, Արթուր Տիրացույան, Գևորգ Սիրունյան, Կիմա Մամաջանյան, Արշալույս Դավթյան, ԱյծեմնիկԱսատրյան, Նարեկ Կուրղինյան, Մենուա Մեհրաբյան, Ռաֆիկ Մեհրաբյան, Աբգար Ալավերդյան »:


Արթուր Տիրացույան կասեք թե դուք ինչու արյուն հանձնեցիք

-Որովհետև աշխարհի այս ծանր բարոյահոգեբանական վիճակում մարդու ամենակարևոր առաքելությունն է բարին անել և իսկապես միայն բարին կարող է փրկել աշխարհը, միայն այն, որ գիտակցում ես, որ դու կարող ես որևե մեկի կյանքը փրկել թեկուզ ամենաչնչին ազդեցությամբ, ստիպում է քեզ ապրել և հույսով եմ, որ իմ արյունը ( 1+ ) կփրկի կամ ինչ որ չափով օգտակար կլինի որևե մեկի համար և ես հպարտ եմ, որ կարողացա գոնե մտովի օգնել մեկին :

հեղինակ ` Այծեմնիկ Ասատրյան

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ԱՅԾԵՄՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ
00:43, 12.09.2012
6307 | 0
00:04, 16.06.2012
6814 | 0
21:44, 25.05.2012
11389 | 0
yukarı