MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +7 °C ... +20 °C Yarın:+21 °C
ԿՈՍՏԱՆԴԻՆ Ե ՍՍԵՑԻ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐ
12:19, 22.05.2014
2359 | 0
(1372–1374)

Ամենայն Հայոց կաթողիկոս 1372–ից: Հաջորդել է Մեսրոպ Ա Արտազեցուն:
Ծն. թ. անհտ., մահացել է 1374–ին Սիս քաղաքում:
Նախապես եղել է Սսի Մայր Աթոռի միաբան, արքունի եպիսկոպոս:
Վայելել է Կիլիկիայի լատին թագավոր Կոստանդին lll Լուսինյանի հովանավորությունը: Լինելով Ամենայն Հայոց կաթողիկոս, Մխիթար Ա Գռներցու գաղափարակիցն ու հետևորդը` համամիտ է եղել վերջինիս կրոնադավանաբանական ու քաղաքական ուղեգծին: Գործուն մասնակցություն է ունեցել կաթոլիկ արևմուտքի հետ համագործակցելու ուղղությամբ ձեռնարկված քայլերին:
Մասնակցել է Սսի 1345–ի եկեղեցական ժողովին, որն ընդունել է հայ և լատին եկեղեցիների ունիան: Նրա կաթողիկոսության շրջանում Կիլիկիո Հայոց թագավորությունը շարունակվում էր հոգեվարք ապրել: Հայոց թագավորության վարչաքաղաքական ենթակայության ներքո էին մնացել միայն Սիս և Անավարզա քաղաքները և մի քանի բերդեր: Խախտվել էր Հայոց եկեղեցու ներսում հնուց ի վեր ձևավորված նվիրապետական աստիճանակարգությունը: Սսի Հայոց կաթողիկոսության իրավունքների մի մասն անցել էին Աղվանից և Աղթամարի կաթողիկոսություններին և Երուսաղեմի պատրիարքությանը:
Ստեղծված պայմաններում Հայոց կաթողիկոսի ընտրության և օծման արարողություններն ավանդական եղանակով չէին կարող կատարվել, ուստի Կոստանդին Ե Սսեցին կաթողիկոս է նշանակվել Կոստանդին V թագավորի (1365–1373) հրամանով: Կաթողիկոս հռչակվելուց հետո շարունակել է իր լատինամետ քաղաքականությունը: Կիլիկյան Հայաստանի համար ստեղծված օրհասական դրությունը ստիպում էր Կոստանդին Ե Սսեցի կաթողիկոսին մասնակցել արքունիքում երկրի փրկությանը նպատակաուղղված ռազմաքաղաքական գործառույթներին: Կոստանդին V թագավորի մահից հետո գլխավորել է այն քաղաքական ուժերին, որոնք ձգտել են հայոց գահը հանձնել կաթոլիկ Լուսինյաններին: Կոստանդին Ե Սսեցին է եղել Կիպրոսի արքայազն Լևոն Լուսինյանին Կիլիկիա հրավիրելու և Հայոց թագավոր հռչակելու նախաձեռնողը: Այդ նպատակով նա հատուկ պատվիրակություն է ուղարկել Կիպրոսի Պետրոս ll թագավորի մոտ, իսկ 1373–ի սեպտեUբերին` հեռակա կարգով, Լևոն Լուսինյանին հռչակել Հայոց թագավոր: Սակայն Կոստանդին Ե Սսեցուն վիճակված չէր Լևոն Լուսինյանին օծել Հայոց թագավոր, քանզի մինչև վերջինիս Սիս հասնելը, 1374–ի գարնանը կաթողիկոսը վախճանվեց:
Կաթողիկոսական գահին Կոստանդին Ե Սսեցուն հաջորդել է Պողոս Ա Սսեցին:

Աղբյուրը` Ամենայն Հայոց Կաթողիկոսներ հանրագիտարան, Ս. Էջմիածին, 2008
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8269 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
yukarı