MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +27 °C Yarın:+29 °C
Ռուսաստանում ծնողների կենսաթոշակային տարիքը կարող են իջեցնել:
16:10, 17.06.2014
1739 | 0

Պետդումայի ֆինանսական շուկայի հարցով հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրի Սավելեւը առաջարկել է վաղաժամկետ ծերության կենսաթոշակ նշանակել այն քաղաքացիներին, որոնց երեխաները մեկը մյուսից մեկ տարվա տարբերությամբ են ծնվել: Համապատասխան օրինագիծն ուղարկվել է կառավարություն, հայտնում է «Իզվեստիան»:

Գործող օրենսդրությամբ՝ կենսաթոշակային տարիքը տղամարդկանց համար 60-նն է, կանանցը՝ 55-ը: Ըստ օրինագծի՝ կենսաթոշակային տարիքի իջեցում է նախատեսվում նաեւ որդեգրած երեխաներ ունեցողների համար: Ծնողական իրավունքներից զրկվածների համար իջեցում չի նախատեսվում: Ընդունվելու դեպքում նոր օրենքը կվերաբերի արդեն երեխաներ ունեցող քաղաքացիներին:

«Երեխաներ մեծացնող ծնողները հիմնական աշխատանքից բացի լրացուցիչ աշխատանք են կատարում, ինչը պետք է փոխհատուցվի», - կարծում է պատգամավորը: Ըստ նրա՝ օրինագծի նպատակը ժողովրդագրական աճի խթանումն է:

Yazar: AAA A
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
AAA A
yukarı