MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Yarın:+21 °C
ԵՐԵՔ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐ ԱՐԺԱՆԱՑԱՆ ԳԱԱ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԱՍՏԻՃԱՆԻ
21:54, 02.07.2014
2092 | 0
Այսօր` հուլիսի 2-ին, ՀՀ գիտությունների Ազգային Ակադեմիայում, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը պատվավոր դոկտորի կոչման արժանացան: ՀՀ գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կարևորեց բարձրաստիճան հոգևորականների հայագիտական և պատմական գործունեությունը և անկախությունից հետո Սուրբ Էջմիածնի և Ազգային Ակադեմիայի միջև եղած սերտ կապը ասելով. «Հայտնի է, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ պետականություն չի ունեցել և ազգն ու հավատը պահպանելու խնդրում ապավինել է եկեղեցուն, որտեղ պահպանվել է մեր ոսկեղենիկ հայոց լեզուն, մեր Սուրբ Հայրերի հավատն ու միտքը, մանրանկարչությունն ու ճարտարապետությունը, ձեռագիր մատյանները:

Հայտնի է, որ մտահոգ և խելացի հոգևորականների շնորհիվ պահպանվել են մեր պատմության, մշակույթի կարևոր էջերը: Պետք է նշել, որ այսօր դեռ կան այնպիսի էջեր, որոնք լիարժեք բացահայտելու, նոր լուսաբանման կարիք ունեն: Անելիքներ դեռ շատ կան»:
Պատվավոր դոկտորի արժանացած Հոգևոր Հայրերն իրենց խոսքում նշեցին, որ այս կոչումը պատվաբեր և պարտավորեցնող է, որ իրենք կշարունակեն ՀՀ ազգային ակադեմիայի հետ ազգանվեր գործունեությունը և առավել արգասաբեր կդարձնեն իրենց համագործակցությունը: Ազգային ակադեմիայի պատվավոր անդամներ են երջանկահիշատակ Վազգեն Ա և Գարեգին Ա կաթողիկոսները, ինչպես նաև ներկայիս Կաթողիկոս Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8269 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
yukarı