MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +21 °C Yarın:+19 °C
ԸՆԴԱՌԱՋ ՍԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՆՇԽԱՐՀՆԵՐԻ ԳՅՈՒՏԻ ՏՈՆԻՆ
13:34, 04.07.2014
2082 | 0
Հուլիսի 4-ին ժամը 18.00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի» տոնին ընդառաջ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու համայնքի և եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի անդամները, առաջնորդությամբ կենտրոնի Հոգևոր Հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի և եկեղեցու Լուսարարապետ Տեր Դավիթ քահանա Շախկյանի, Խոր Վիրապից Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի կբերեն Խոր Վիրապում վառված կանթեղը:
Ժամը 19.00-ին, Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու գլխավոր մուտքի աստիճանների առջև, (Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ) թափորին կդիմավորի հավատացյալ ժողովուրդը և միասին կշարժվեն Մայր եկեղեցի:
Կանթեղի լույսով կվառվեն Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների ամպհովանու գլխավոր կանթեղը և խորանի մոմերը: Այնուհետև Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հանդիսապետությամբ կկատարվի նախատոնակ և մասնակիցների «Օրհնության կարգ»:
Ժամը 20. 00-ին եկեղեցու հարակից տարածքում «Հավատամք» հոգևոր կենտրոնի «Հավատամք» երգչախմբի և պարախմբի, ինչպես նաև «Վան» երգի և պարի ազգագրական համույթի մասնակցությամբ տեղի կունենա տոնական համերգ:

Հավատացյալները հնարավորություն կունենան Խոր Վիրապից բերված կանթեղից ճրագներ վառել և տանել տուն:

Այս տոնը Գրիգոր անունը կրող և Գրիգորյան ազգանունը կրող անձանց անվանակոչության տոնն է:

«ՀԱՎԱՏԱՄՔ» հոգևոր կենտրոնի մամլո գրասենյակ
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8271 | 0
18:21, 25.07.2014
6140 | 0
yukarı