MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Yarın:+29 °C
Այս տարի լրանում է 20-րդ դարի հայ գեղանկարիչ Հրանտ Ստեփանյանի 95 ամյակը:
13:47, 13.01.2013
10249 | 0
Այս տարի լրանում է 20-րդ դարի հայ գեղանկարիչ Հրանտ Ստեփանյանի ծննդյան 95 ամյակը: Այդ առիթով պատրաստվել է Հրանտ Ստեփանյանի 100 լավագույն էտյուդներից կազմված տեսահոլովակ և այժմ հասանելի է ողջ աշխարհին: Ինչպես մեզ հայտնեց Հրանտ Ստեփանյանի որդին՝ Արշակ Ստեփանյանը, Տարվա ընթացքում տպագրվելու է նրա գործերից կազմված գիրք-ալբոմ: Տեսահոլովակը կարող եք տեսնել այստեղ՝ http://youtu.be/EH7SnjA-i10: Հրանտ Ստեփանյանը Ծնվել է 1918թ. Ալեքսանդրապոլում, մահացել է 1980թ Երևանում: Ավարտել է Երևանի գեղարվեստի տեխնիկումը` 1937թ. և Ռիգայի (Լատվիայի հանրապետություն) գեղարվեստի ակադեմիան 1946թ.: Սովորել է արվեստագետ պրոֆեսոր Արիյ Սկրիդեի արվեստանոցում, որտեղ ուսանողական տարիներին մեկընդմիշտ կողմնորոշվել է` ուղի ընտրելով ռեալիզմի մեթոդը: 1973թ. Ստեփանյանի առաջին անհատական ցուցահանդեսը գրավել է արվեստասեր հասարակության ուշադրությունը:
1939թ. դյուցազնավեպի 1000-ամյակին նվիրված ցուցահանդեսում կտավն արժանացել է բարձր գնահատականի: Այդ և մեկ տասնյակից ավելի այլ նկարներ այժմ գտնվում են ՀՀ ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Երևան քաղաքի թանգարանում, Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում, Հայրենական պատերազմի թանգարանում, Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, Խ. Աբովյանի տուն-թանգարանում, արտասահմանյան բազմաթիվ երկրների ցուցասրահներում և անհատ կոլեկցիոներների մոտ: Ստորև Ձեզ եմ ներկայացնում Հրանտ Ստեփանյանի լավագույն էտյուդներից մի քանիսը:
Հրանտ Ստեփանյան 100 էտյուդ:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Հակոբ Պարսամյան
20:39, 30.05.2013
13993 | 0
23:01, 27.05.2013
18412 | 0
11:28, 19.05.2013
8078 | 0
21:02, 16.05.2013
13906 | 0
21:14, 14.05.2013
8181 | 0
21:07, 14.05.2013
2948 | 1
11:12, 11.05.2013
14201 | 0
yukarı