MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Yarın:+29 °C
Հայոց բանակի օրվան նվիրված մրցաշար Նոր Նորքում Զավեն Անդրիասյանի հետ
10:40, 29.01.2015
2714 | 0
Հայոց բանակի օրվա կապակցությամբ Նոր Նորք վարչական շրջանում կազմակերպվել էր շախմատի միաժամանակյա խաղ աշխարհի մինչև 20 տարեկանների չեմպիոն, հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի և նորնորքեցի պատանի շախմատիստների միջև: Վարչական շրջանի նորաբաց շախմատի դպրոցում սա առաջին միջոցառումն էր, որին ներկա էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ՖԻԴԵ-ի մրցավար, Երևանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Նորիկ Քալանթարյանը, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի և ՖԻԴԵ-ի աշխատակից Աղասի Ինանցը, Նոր Նորքի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչներ, շախմատի ուսուցիչներ, ծնողներ և այլ հյուրեր:
Խաղի ընթացքում Նոր Նորքի պատանի շախմատիստներից 2-ը գրանցեցին հավասար արդյունք, բոլոր մասնակիցները Երևանի շախմատային ֆեդերացիայի կողմից պարգևատրվեցին հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի հեղինակած խնդրագրքերով: Միաժամանակյա խաղի անցկացման համար Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը Զավեն Անդրիասյանին պարգևատրեց պատվոգրով:
Շնորհավորում ենք բոլորիս Հայոց բանակի տարեդարձի առթիվ. մաղթում ենք հայ զինվորին ուժ ու եռանդ, կամք ու կորով.
ԿԵՑՑԵ ՀԱՅՈՑ ԱՆՊԱՐՏ ԲԱՆԱԿԸ:
Տեսանյութը՝ այստեղ
Նկարները՝ այստեղ
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նոր Նորք վարչական շրջան
yukarı