Հայոց բանակի օրվա կապակցությամբ Նոր Նորք վարչական շրջանում կազմակերպվել էր շախմատի միաժամանակյա խաղ աշխարհի մինչև 20 տարեկանների չեմպիոն, հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի և նորնորքեցի պատանի շախմատիստների միջև: Վարչական շրջանի նորաբաց շախմատի դպրոցում սա առաջին միջոցառումն էր, որին ներկա էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ՖԻԴԵ-ի մրցավար, Երևանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Նորիկ Քալանթարյանը, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի և ՖԻԴԵ-ի աշխատակից Աղասի Ինանցը, Նոր Նորքի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչներ, շախմատի ուսուցիչներ, ծնողներ և այլ հյուրեր: Խաղի ընթացքում Նոր Նորքի պատանի շախմատիստներից 2-ը գրանցեցին հավասար արդյունք, բոլոր մասնակիցները Երևանի շախմատային ֆեդերացիայի կողմից պարգևատրվեցին հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի հեղինակած խնդրագրքերով: Միաժամանակյա խաղի անցկացման համար Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը Զավեն Անդրիասյանին պարգևատրեց պատվոգրով: Շնորհավորում ենք բոլորիս Հայոց բանակի տարեդարձի առթիվ. մաղթում ենք հայ զինվորին ուժ ու եռանդ, կամք ու կորով. ԿԵՑՑԵ ՀԱՅՈՑ ԱՆՊԱՐՏ ԲԱՆԱԿԸ: Տեսանյութը՝ այստեղ Նկարները՝ այստեղ |