Նոր Նորք վարչական շրջանի հ. 101 մանկապարտեզում այսօր տոնական օր էր. կրթօջախում կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում՝ նվիրված Մայրենիի օրվան և Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին: Օրվա կապակցությամբ յուրօրինակ անակնկալ էր նախապատրաստել «Ջի Էս Էմ ստուդիա» հրատարակչատունը՝ մանկապարտեզին նվիրելով Թումանյանի հեքիաթների պատկերազարդ գրքեր՝ 51 հատ, լեգենդների, առակների և զրույցների ժողովածու, հրատարակչատան հիմնադիր Սմբատ Գյուրջյանի հեղինակած նորաոճ այբուբենը, ինչպես նաև «Գունավորիր ջրով» գիրքը: Միջոցառմանը ներկա էին «Ջի Էս Էմ ստուդիա» հրատարակչատան տնօրենը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի մասնագետները, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչներ և ծնողներ: Հ. 101 մանկապարտեզում կազմակերպված միջոցառումը հայոց գրերի, գրքի դերի արժևորման մի գեղեցիկ նախաձեռնություն էր, որտեղ երգի, պարի, ասմունքի, ներկայացման և ձեռքի աշխատանքների միջոցով դրսևորվեցին երեխաների գիտելիքները՝ հիացնելով հանդիսատեսին: Նկարները՝ այստեղ https://www.facebook.com/GSMstudio Հեռախոս՝ 055 26 73 53, 010-267353 |