ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
«Ջի Էս Էմ ստուդիա»-ի անակնկալը Նոր Նորքի հ. 101 մանկապարտեզին
23:55, 27.02.2015
3853 | 0
Նոր Նորք վարչական շրջանի հ. 101 մանկապարտեզում այսօր տոնական օր էր. կրթօջախում կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում՝ նվիրված Մայրենիի օրվան և Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին:
Օրվա կապակցությամբ յուրօրինակ անակնկալ էր նախապատրաստել «Ջի Էս Էմ ստուդիա» հրատարակչատունը՝ մանկապարտեզին նվիրելով Թումանյանի հեքիաթների պատկերազարդ գրքեր՝ 51 հատ, լեգենդների, առակների և զրույցների ժողովածու, հրատարակչատան հիմնադիր Սմբատ Գյուրջյանի հեղինակած նորաոճ այբուբենը, ինչպես նաև «Գունավորիր ջրով» գիրքը:
Միջոցառմանը ներկա էին «Ջի Էս Էմ ստուդիա» հրատարակչատան տնօրենը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի մասնագետները, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչներ և ծնողներ:
Հ. 101 մանկապարտեզում կազմակերպված միջոցառումը հայոց գրերի, գրքի դերի արժևորման մի գեղեցիկ նախաձեռնություն էր, որտեղ երգի, պարի, ասմունքի, ներկայացման և ձեռքի աշխատանքների միջոցով դրսևորվեցին երեխաների գիտելիքները՝ հիացնելով հանդիսատեսին:
Նկարները՝ այստեղ

https://www.facebook.com/GSMstudio
Հեռախոս՝ 055 26 73 53, 010-267353

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր