MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Yarın:+20 °C
ՀՈՒՇԱԳԻՐ-ՈՒՂԵՐՁ ՍՊԱՐԱՊԵՏ Վ.ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 56-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
15:47, 05.03.2015
4723 | 0

Զուր չէր ասում՝ քսանմեկերորդ դարը մերն է լինելու: Վազգեն Սարգսյանը մեր ժամանակների ծնունդը չէր, ապագայից եկել էր, որ մեզ՝ իր երկիրն ու ժողովրդին երազների հանգրվան, դեպի գալիք առաջնորդի: Նա գալիքը որոշակիորեն տեսնում, ավելին՝ հավատում էր: Դա ես զգացի մեր առաջին իսկ հանդիպման ժամանակ՝ հանդիպում, որը շատ առումով կանխորոշիչ եղավ: Ոչ միայն մեր անձնական կյանքում:

1990 թվականի ցուրտ ձմռանը Գեղազնիկ Միքայելյանը՝ Չաուշն ու ես, մեր ջոկատներով Ոսկեպարն էինք պաշտպանում: Ցերեկը, երկուսով, զինվորական բորշ էինք ուտում, դուռը անսպասելի բացվեց, գեզեցկադեմ, գանգրահեր, կիսամորուքով մի երիտասարդ ներս մտավ: Վազգեն Սարգսյանն էր: Երբ ներկայացավ, Չաուշը չկարողացավ զարմանքը զսպել.

-Դու ինչ ես անում այստեղ:

-Եկել եմ, -պատասխանեց Վազգենը, -որ տեսնեմ, թե դուք ինչ եք անում:

ՈՒ առանց ընդունելու ճաշի հրավերը, խնդրեց, որ դիրքերը գնանք: Մենք միասին քայլեցինք սահմանի երկարությամբ, նա ծանոթացավ Ստեփանավանի, Քասախի, Աշտարակի, Նաիրիի ջոկատներին, որոնց ես էի համակարգում, սպառազինությանը ու չափազանց գոհ մնաց: Նրան առանձնապես ուրախացրեց այն հանգամանքը, որ մենք կարճ ժամանակում զինվորական կուռ կառույց՝ շտաբ էինք ստեղծել: Ինքն այդ ժամանակ արդեն մտմտում էր տարբեր ջոկատները միավորելու գաղափարը, այնպես որ փետրվարին, հենց Երևան վերադարձա, յոթ հոգիանոց զինվորական կենտրոնական մարմին ստեղծեցինք ու կոչեցինք երկրապահների ռազմական խորհուրդ: Նախագահ, բնականաբար ընտրվեց ինքն ու մարտունակ բոլոր ուժերը շուրջը համախմբելով, զինված պայքար, ըստ էության պատերազմ սկսեց հանրապետության սահմանների անվտանգությունն ապահովելու, խորհրդային բանակի սադրանքները դիմագրավելու, հատկապես Արցախն ազատագրելու համար: ՈՒ վերջիվերջո, երեք տարբեր ուղղություններով մղվող դժվարին, տաժանելի մարտերը հաղթանակով ավարտեց՝ չլինելով կադրային զինվորական:

Թերևս Վազգեն Սարգսյանի դեպքում դա առանձնակի դեր չէր էլ կարող խաղալ, որովհետև զարմանալի ընկալունակություն, խորաթափանցություն ու մտքի արագություն ուներ: Զինվորական էր ի ծնե:

Երբ ես կատարելագործվում էի գլխավոր շտաբի ակադեմիայում, նա Նապոլեոնի, Իսակովի, մի շարք այլ զորավարների մասին ռազմավարական այնպիսի գրքեր խնդրեց, որոնց մի մասը դեռևս անցյալ դարում էր լույս տեսել: Ակադեմիայի արդեն ալեհեր, երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող գրադարանավարուհին ցուցակին ծանոթանալուն պես ասաց. ՙԱյս գրքերը հաստատ մեծ զորավար է ուզել ձեզնից՚: Ընդ որում Վազգեն Սարգսյանը ոչ միայն չափազանց արագ ընթերրցեց բոլորը, այլև կարևոր գլուխները պատճենահանեց թե իր, և թե մտերիմ մարտընկերների համար: Հայաստանի անկախության հռչակագիրը, Արցախի ազատագրությունը կանխորոշեցին Վազգեն Սարգսյանի գործունեության երկրորդ նույնքան կարևոր փուլը՝ բանակաշինությունը: Սա, ինչ խոսք, պատմական առաքելություն է մեր երկրի ու ժողովրդի համար: Նա կարճ ժամանակում բոլոր կռվող ուժերը մարտադաշտից զորանոց փոխադրեց, ճիշտ օգտագործեց յուրաքանչյուրի կարողություններն ու ունակությունները: Վազգեն Սարգսյանը երազում էր եվրոպական մակարդակի բանակ ստեղծել և շատ առումով հասավ իր նպատակին: Զինված ուժերին առնչվող ոչ մի մանրուք նա անուշադրության չէր մատնում: Նրա շնորհիվ գեղագիտությունն ու մարմնամարզությունը արմատապես հիմնավորվեցին բանակում, մեր զորավանները զարդարվեցին գեղանկարներով, ծաղկամարգերով, արդիական մարզահրապարակներ ու արգելագոտիների համալիրներ ունեցան: Իհարկե այս ամենը նախ և առաջ նպաստեցին հայ զինվորի հայրենասիրական, բարոյական ու ֆիզիկական դաստիարակությանը, մարտունակության ամրապնդմանը:

Զարմանալի չէ, որ մեր բանակը շատ շուտով համարվեց լավագույնը տարածաշրջանում: Վազգեն Սարգսյանը զորահրամանատար էր, բայց հրամայել չգիտեր, շրջապատի վրա կարողանում էր ներազդել իր անձնական օրինակով՝ հավատավորությամբ, կարգապահությամբ, բանիմացությամբ, անգամ առանձնահատուկ՝ խիստ գրական, ժողովրդական դարձվածներով համեմված խոսելաձևով ու բացառիկ սրամտությամբ:

Նա իր անսպառ կարողությունները, ամբողջ կյանքը անմնացորդ նվիրաբերել էր հայ ժողովրդին, Հայաստանի ու Արցախի միջև ոչ մի տարբերություն չէր դնում, միշտ հայտնվում էր իրադարձությունների կիզակետում, այնտեղ, որտեղ իրավիճակը անելանելի, անհուսալի էր թվում: ՈՒստի անսպասելի չէր, որ բանակը այդքան սիրելով, բազում հեռանկարային ծրագրեր ունենալով հանդերձ, ստանձնեց հանրապետության վարչապետի դժվարին ու խիստ պատասխանատու պարտականությունները: Նա չափազանց արագ ոչ միայն համապատասխան իմացություններ ձեռք բերեց, ազգօգուտ, արմատական ծրագրեր մշակեց, այլև սկսեց հետևողականորեն իրականացնել: Վերջինը, ցավոք վերջինը, «Հայրենիք-Սփյուռք» համաժողովն էր, որտեղ Հայաստանն ու արտերկիրն առաջին անգամ հանդես եկան որպես հավասարազոր կողմեր, որոնց համագործակցությունը նոր մակարդակ ու կարևորություն ստացավ, համազգային հեռանկարներ պարզեց:

Հիշենք վարչապետ Վազգեն Սարգսյանի պատմական ելույթը, որտեղ մասնավորապես նշեց, այսօր կասեինք՝ պատգամեց.

-Ամեն բան չափից ավելի ակնհայտ է. դարն սկսել ենք ողբերգությամբ, շարունակել ենք ձեռքբերումներով ու կորուստներով, պարտավոր ենք ավարտել հաղթանակով:

ՈՒզում ենք, որ 21-րդ դարը լինի մերըª հայերիս միասնության և պետականության ամրապնդման ու բարգավաճման ժամանակը:

Ընդամենը երկու օր առաջ մենք նշեցինք Հայաստանի հանրապետության անկախության տարեդարձը, հպարտությամբ ողջունեցինք հաղթական բանակի զորահանդեսը, և համոզված եմ, գիտակցեցինք, որ միայն համազգային միակամությունը և ուժերի միասնական լարումն էր, որ Հայաստանին բերեց անկախության և փրկեց Արցախը կործանումից:

Հավատացեք, այսօր Հայաստանի տնտեսական վերելքը կարևոր է այնքան, որքան երեկª հաղթանակը պատերազմում:

Մեր պայքարը պատերազմի, արյան և հերոսության դաշտից տեղափոխվել է տնտեսական դաշտ:

Պատմությունը ցույց է տալիս, որ հաղթում են այն ժողովուրդները, որոնք ավելի կազմակերպված են և ռացիոնալ: Ահա մեր երրորդ գերխնդիրը:

® Այս երկիրը մեր դժվարին, բայց թանկագին հայրենիքն է:

Մի±թե կարելի է հայրենիքից նեղանալ:

Երբ մենք միասին ենք, պիտի զգուշանանք միայն մեր ցանկություններից, քանզի նրանք իրականանում են: Սարդարապատից սկսած մինչև Արցախի հերոսամարտը մեզ օրինակ, Գորիս-Լաչին մայրուղին, 907 բանաձևի էպոպեան մեզ օրինակ® Ցավոք շատ ավելի շատ են հակառակ օրինակները®

Խոստացա էմոցիոնալ չլինել ու չստացվեց: ԵՎ չի ստացվելու, քանի դեռ ձեր խոնարհ ծառան բարգավաճ երկրի վարչապետ չէ, քանի դեռ հայ ժողովուրդը չի ապրում իր տառապանքին ու տաղանդին արժանի կյանքով®

Ինչևիցե, հուսով եմ, որ 2001 թվականին, երբ 1700-ամյակի կապակցությամբ մենք նորից կհավաքվենք, իրավիճակն անհամեմատ շատ ավելի լավ կլինի:

Սա մեր շանսն է, մենք համատեղ և գեղեցիկ պիտի շուռ տանք պատմության 20-րդ էջը:

Ես լավատես եմ: Խորվիրապի խորանի դիմահար բլրի լանջին ես տեսնում եմ նաև Նոյ նահապետի պատկերը Արարատին դեմ հանդիման: Տեսնում եմ մարդկության և քրիստոնեական քաղաքակրթության վերածնունդ հանդիսացած այս փոքրիկª հավատի ու լեռնաշխարհի մշակների, այս փոքրիկ ածուի արժանապատիվ, մաքրակենցաղ ու բարգավաճ ապագան:

Դրա համար միայն մի բան է պետք. օգտագործել շանսը, չապավինել հայոց վերջին խելքին, գործադրել այն այսօր, այս պահից, և հավատացեք, 21-րդ դարը մերն է լինելու:

Եթե նկատի ունենանք նման բազմաթիվ, ինչպես նաև այն նպատակները, որոնք հանգամանորեն նախատեսել ու ուզում էր իրագործել ազգային բանակում, ապա անվարան կարող ենք ասել, որ մեր անփոխարինելի սպարապետը, վարչապետը մեզ հետ կլինի թե քսանմեկերորդ, և թե հետագա դարերում: Այնքան, որքան ազատ և ինքնիշխան է Հայաստանը: Հաղթանակած Հայաստանը:

Ծնունդդ շնորհավոր, Սպարապետ… Տարիներ առաջ քեզ ձոնված իմ բանաստեղծություններից մեկի տողերը պիտի նորովի ու կրկին մեջբերեմ, Արծիվ մահապարտներիս և սահմանին կանգնած մերօրյա հայ զինվորների անունից. «… Մենք քո զինվո՛րն ենք, մենք քո բանա՛կն ենք, դու ազգի պաշտպա՛ն, զորապետ…»:

Դու՝ 21-րդ դարի առաքյալդ, շարունակում ես առաջնորդել մեր երթը դեպի քո երազած Հայաստանը, որը գալո՛ւ է…

«ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

ՆԱԽԱԳԱՀ,

ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ`

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
5042 | 0
14:55, 19.02.2018
5257 | 0
17:32, 11.01.2018
5036 | 0
yukarı