MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +20 °C Yarın:+19 °C
ՄԱՐՍԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՈՒՐԱՆԻ ՀԵՏ
15:01, 10.03.2015
5436 | 0



Մարտի 11-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Մարսը և Ուրանը: Մոլորակների միջևանկյունային հեռավորությունը մոտավորապես հավասար է մարդու ճկույթի հաստությանը բազկի հեռավորության վրա:


Իհարկե, իրականում Մարսը և Ուրանը հսկայական հեռավորության վրա են միմյանցից, պարզապես նրանք դիտվում են նույն տեսագծի ուղղությամբ: Իրականում, Մարսը Երկրից հեռու է միջինում 2.4 աստղագիտական միավոր (1 ա.մ.` Երկիր-Արեգակ հեռավորությունը, հավասար է մոտ 150 միլիոն կմ), իսկ Ուրանը` մոտ 19.2 ա.մ.:


Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի) ։ Առավել հազվագյուտ են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ):


Հայկական աստղագիտական ընկերություն

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Սոնա Ֆարմանյան
14:32, 15.08.2014
6293 | 0
yukarı