MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Yarın:+29 °C
Երևանի Ավան թաղամասում պայթյունից տուն է փլուզվել. կա տուժած՝ ծայրահեղ ծանր վիճակում
20:33, 05.04.2015
4253 | 0
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել կուտակում և պայթյուն` փլուզումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական, ՃԿԱԿ օպերատի և ԱԻ արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ տանը, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տունն ամբողջությամբ փլուզվել է (70 քմ):

Տուժածը` 1980 թ. ծնված Հ. Կ.-ը, հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ օրվա պատասխանատուն:
Երևանի Ավան թաղամասում պայթյունից տուն է փլուզվել. կա տուժած՝ ծայրահեղ ծանր վիճակում
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
News Official
yukarı