Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14: 30-ի սահմաններում Սարալանջի պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 54-ամյա Մարատ Օրդյանի վարած Nissan մակնիշի 15 OS 663 համարանիշի և Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Արման Երիցյանի վարած Toyota մակնիշի 10 UL 015 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ. Օրդյանը ճանապարհային ոստիկանների և փրկարարների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ... Մանրամասն այստեղ |