MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +21 °C Yarın:+22 °C
«Մաթեմատիկական խնդիրներ ենք լուծում» ֆլեշ մոբ
19:21, 21.04.2015
13646 | 0

Ֆլեշ-մոբը կազմակերպվում է երկու փուլով՝ սովորողների և դասավանդողների համար:
Սովորողների համար ֆլեշ մոբն անցկացվեց այսօր՝ ապրիլի 21-ին, կրթահամալիրի դպրոցներում: Առաջադրանքները կազմել են դպրոցի պատասխանատուները՝ հիմք ընդունելով նախորդ տարիներում «Կենգուրու» մրցաշարում առաջադրված խնդիրներ (20 խնդիր 45 րոպեի համար):
Հաջորդ օրերի ընթացքում յուրաքանչյուր դասավանդող (դասվար) իր դասարանում քննարկելու է առաջադրված խնդիրները՝ հիմնվելով աշակերտների լուծումների վրա:

Դասավանդողների ֆլեշ-մոբը կազմակերպվում է ապրիլի 22-ին՝ դասավանդողների ամենշաբաթյա սեմինարի ժամին:
Այն տեղի կունենա Մարմարյա սրահում, ժամը 15: 15 (դասավանդողները գալիս են առանց ուշացման, ունենում են նոթբուք/նեթբուք):
Երեք աստճանի առաջադրանք կլինի՝ երրորդ աստիճանը մաթեմատիկա դասավանդողների համար, երկրորդ աստիճանը՝ բնագիտական առարկաներ դասավանդողների համար, առաջին աստիճանը՝ դասվար-դաստիարակների և այլ առարկաներ դասավանդողների համար: Դասավանդողը կարող է կատարել ավելի բարձր աստիճանի առաջադրանք: Առաջադրանքները կազմված են նախորդ տարիների «Կենգուրու» մրցաշարի խնդիրներից:
Յուրաքանչյուր աստիճանի առաջադրանքը 30 խնդիր է պարունակում, որի լուծման համար տրվում է 75 րոպե: Աշխատանքի ընթացքում թուղթ և գրիչ օգտագործել չի թույլատրվում: Եթե սևագիր է անհրաժեշտ, արվում է համակարգչով: Յուրաքանչյուր մասնակից ստեղծում է Word-ի ֆայլ, որտեղ գրում է խնդրի համարը և դիմացը՝ ճիշտ պատասխանի համարը: Մաթեմատիկա դասավանդողները, բնագիտական առարկաներ դասավանդողները, դասվարները և մյուսներից ցանկացողները, իրենց պատասխանները ուղարկում են gevorg@mskh.am հասցեով: Հաջորդ օրերին դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչն իր դպրոցում դասավանդողների հետ կազմակերպում է առաջին և երկրորդ աստիճանի առաջադրանքների քննարկում:

Սովորողների Ֆլեշ-մոբային ընթացքին ծանոթացեք կից հղումներով՝ ըստ դպրոցների:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
11:23, 15.04.2016
4593 | 0
12:54, 03.11.2015
4993 | 0
15:02, 26.10.2015
4103 | 0
yukarı