MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Yarın:+19 °C
Ապրիլի 9-ից սկսած՝ ամեն օրը նախագծի իրագործման համատեղ ուսումնական աշխատանք
11:10, 01.04.2016
4479 | 0

Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին

Հարգելի քաղաքապետ.
Ապրիլի 9-ին մենք սովորողների ու ծնողների, ուսուցիչների աշխատանքային խմբերով կմասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին, կիրականացնենք կրթահամալիրի դպրոցների շրջակա միջավայրի-բնակավայրի բարեկարգման, մաքրման, կանաչապատման, ծառատնկման մի քանի տասնյակ գործեր: Հիմա մենք աշխատում ենք այդ գործերի որոշման, դրանց նախապատրաստության վրա:
Մենք գլխավորապես կենտրոնանալու ենք 2015թ-ի դեկտեմբերին կրթահամալիրի և քաղաքացտիական նախաձեռնության կողմից 15-12-417 և 15-12-436 գրություններով ներկայացված, Ձեր նախաձեռնությամբ քննարկված, Ձեր հավանությանն արժանացած «Կրթական պարտեզ արվարձանում» նախագծի՝ Հարավարևմտյան զանգվածի Բ-1, Բ-4, Ադմիրալ Իսակովի թաղամասերի ուսումնական հաստատությունները միավորող հետիոտն-սայլակավոր-հեծանվաուղային անցումների բարեկարգման, դրանց երկարությամբ ձգվող տարածքների մաքրման ու կանաչապատման վրա: Նախագծի իրականացմանը 2016-ին առավելագույն աջակցություն ցուցաբերելու Ձեր խոստումը, ուզում ենք, որ այս շաբաթօրյակով վստահություն հաղորդի-կազմակերպի մեր կրթական համայնքին այնպես, որ ապրիլի 9-ից սկսած ամեն օրը նախագծի իրագործման համատեղ ուսումնական աշխատանք դառնա: 2016թ. հունիսի 5-ը՝ «Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրը», կդառնա բաց հարթակ մինչ այդ կրթական պարտեզում կատարված աշխատանքերի համար: Ապրիլի 25-ից կրթահամալիրում մեկնարկում է բնապահպանական ուսումնական նախագծերի ամենամյա բաց ստուգատեսը, որում կրթական պարտեզի խնդիրների քննարկումը առանցքային կլինի:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը և կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցը նախաձեռնել են համատեղ նախագծային ուսումնական արվեստանոցի ստեղծումը, որտեղ կրթական պարտեզի, կրթահամալիրի կրթական օբյեկտների ներքին ու արտաքին տարածքների բարեկարգման-կանաչապատման աշխատանքների նախագծումը կիրականացվի:
«Սեբաստացիներ» կրթական հիմնադրամն սկսել է կրթական պարտեզ քաղաքացիական նախաձեռնության իրականացման համար դրամական միջոցների հավաքագրումը: Քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում, կրթահամալիրի կայքում հրապարակվում են ապրիլի 9-ի շաբաթօրյակի գործերն ըստ դպրոցների և խմբերի, լուսաբանվում է կրթական պարտեզի ողջ գործունեությունը սովորողների, ուսուցիչների, թաղամասի բնակիչների միջոցով:
Խնդրում ենք Ձեր հանձնարարությունը քաղաքապետարանի համապատասխան ծառայություններին, Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի ղեկավարին՝ առավելագույն գործուն աջակցություն ցուցաբերել:
Ձեզ սպասում ենք ապրիլի 9-ի շաբաթօրյակին մեր կրթական պարտեզում:

Հարգանքով`
կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան
քաղաքացիական նախաձեռնության ղեկավար՝ Ա. Մելքոնյան
Նոր դպրոցի ղեկավար՝ Ն. Նիկողոսյան
Դպրոց-պարտեզի ղեկավար՝ Տ. Բլեյան
Գեղարվեստի դպրոցի ղեկավար՝ Ք. Ներսիսյան
Հիմնական դպրոցի ղեկավար՝ Շ. Պողոսյան
Քոլեջի ղեկավար՝ Ն. Սարգսյան
Միջին դպրոցի ղեկավար՝ Մ Սարգսյան
Ավագ դպրոցի ղեկավար՝ Մ. Ասատրյան
Բնասերի դպրոցի ղեկավար՝ Խ. Հազարումյան
Մեդիակենտրոնի ղեկավար՝ Զ. Առաքելյան

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
11:23, 15.04.2016
4590 | 0
12:54, 03.11.2015
4989 | 0
15:02, 26.10.2015
4097 | 0
yukarı