Մեծ հայրենականի հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ Նոր Նորքի վետերանների խորհրդի գրասենյակում կազմակերպվել էր ուշագրավ անակնկալ՝ հյուրասիրություն և տոնական համերգային ծրագիր Նոր Նորքի մշակութային հիմնարկներից ընդգրկված շնորհալի սաների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում ՀՀ ՊՆ անունից Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը Հայրենական պատերազմի մասնակիցներին պարգևատրեց մեդալներով: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի անունից Նոր Նորքի վետերանների խորհրդի անդամները ֆինանսական պարգևատրում ստացան: Տոնական ջերմ ու հաճելի մթնոլորտում համերգային գեղեցիկ ծրագրի ուղեկցությամբ ներկաները կիսվեցին հուշերով, որոնցով արժևորվում ու իմաստ է ստանում նրանց կյանքի ուղին: Նկարները՝ այստեղ |