ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Տոնակատարություն Նոր Նորքում նվիրված Հաղթանակի 70-ամյակին
18:35, 09.05.2015
2336 | 0
Մեծ հայրենականի հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ Նոր Նորքի վետերանների խորհրդի գրասենյակում կազմակերպվել էր ուշագրավ անակնկալ՝ հյուրասիրություն և տոնական համերգային ծրագիր Նոր Նորքի մշակութային հիմնարկներից ընդգրկված շնորհալի սաների մասնակցությամբ:
Միջոցառման ընթացքում ՀՀ ՊՆ անունից Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը Հայրենական պատերազմի մասնակիցներին պարգևատրեց մեդալներով:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի անունից Նոր Նորքի վետերանների խորհրդի անդամները ֆինանսական պարգևատրում ստացան:
Տոնական ջերմ ու հաճելի մթնոլորտում համերգային գեղեցիկ ծրագրի ուղեկցությամբ ներկաները կիսվեցին հուշերով, որոնցով արժևորվում ու իմաստ է ստանում նրանց կյանքի ուղին:
Նկարները՝ այստեղ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նոր Նորք վարչական շրջան
դեպի վեր