MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Yarın:+28 °C
Հավերժ փառք ու պատիվ մեր նվիրյալ քաջորդիներին. Ա. Ուլիխանյան
09:34, 11.05.2015
3136 | 0
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
70 տարի առաջ Հայրենական մեծ պատերազմում տարած պատմական հաղթանակը ցեղասպանությունից փրկված մեր ժողովրդի համար վերածննդի և խաղաղ արարման նոր հնարավորություն էր, որը ոգեշնչելով հայորդիներին՝ հաղթանակների նոր էջ բացեց:
Պատահական չէ, որ 23 տարի առաջ այս օրը հայ ազգը դարձավ միաբռունցք՝ ազատագրելով հայոց հինավուրց բերդաքաղաքը՝ Շուշին, ապացուցելով, որ մեր ժողովուրդը այլևս վճռական է ազատ ապրելու և չհանդուրժելու իր դեմ կիրառվող որևէ բռնություն:
Խոնարհվում ենք բոլոր այն անմահ մարտիկների հիշատակի առջև, ովքեր պատերազմեցին ընդդեմ բռնության ու չարագործության` իրենց անձնազոհ կեցվածքով և նվիրվածությամբ օրինակ ծառայելով հետագա սերունդների համար:
Հավերժ փառք ու պատիվ մեր նվիրյալ քաջորդիներին:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար՝ Ա. Ուլիխանյան
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նոր Նորք վարչական շրջան
yukarı